ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեսագրող սարքը ֆիքսել է, թե ինչպես են երրորդմասցի Լյովիկի սպանության գործով ամբաստանյալներին մեքենայով տեղափոխում

ՎԻԴԵՈ

Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի տեսագրող սարքն արձանագրել է, թե ինչպես են 2015թ. մարտի 4-ին հիվանդանոց տեղափոխել «Նուբարաշենի» կայանատեղիում սպանված Լեւոն Ղազարյանի` «Երրորդմասցի Լյովիկի» եւ Դրաստամատ Թադեւոսյանի մարմինները: Այսօր` հոկտեմբերի 4-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն հրապարակեց տեսագրող սարքի արձանագրությունը:

Սկբում մոտենում է մի մեքենա, որի միջից իջեցնում են տղամարդու մարմին, այնուհետեւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա է մոտենում եւ մեկ այլ տղամարդու մարմին են իջեցնում: Նշված գործողությունը բազմամարդ է եւ անձանց դեմքերը հստակ տեսնելի չեն: Բժշկական կենտրոնի կրիմինալ դեպքերի մատյանի զննությամբ եւս պարզ է դառնում, որ երկու տղամարդկանց մարմինները հիվանդանոց տեղափոխել են անհայտ անձինք:
Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Միլենա» տաքսի ծառայության տեսագրող սարքերի արձանագրությունը եւս հրապարակվեց:

Երեւում է, որ նույն օրը քրեական գործով երեք ամբաստանյալներին է մոտենում «Ձուկ» մականվամբ Նարեկ Հովսեփյանը, որը ձեռքը դնում է ամբաստանյալներից մեկի ուսին եւ զրուցում նրա հետ: Այնուհետեւ տաքսի ծառայության գրասենյակից ինչ-որ արկղ է բերում եւ դնում մեքենայի մեջ: Ավելի ուշ «Միլենա» տաքսի ծառայության սեփականատեր Սուրեն Երեմյանը, որը Երեւանի ավագանու անդամ Արմեն Երեմյանի եղբայրն է, տաքսի ծառայության մեքենայով ամբաստանյալներին տարածքից տանում է եւ երեսուն րոպե անց վերադառնում:

Նշենք, որ ավագանու անդամի երկու եղբայրներն այս գործով մեղադրյալ են եղել. նրանք մեղադրվում էին Լեւոն Ղազարյանի սպանության մեջ մեղադրվող Սարգիս Գրիգորյանին, Սարգիս Հախանումյանին եւ Վահան Հակոբյանին պարտակելու մեջ: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների` դեպքի օրը մեղադրյալները եղել են Երեմյան եղբայրներին պատկանող «Միլենա» տաքսի ծառայությունում, սակայն հետո տեսաձայնագրությունը եղբայրները ջնջել են:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, ժամը 11-ին:
Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:

2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նյութը՝ News.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular