ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու տարում Փաշինյանը հեղափոխության առաջնորդից վերածվեց միայն իր կուսակցականների և իրեն սատարող ֆեյսբուքյան փոքրաթիվ խմբակների վարչապետի. ԼՀԿ հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել ԱԺ-ում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սույն թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովում կատարված, տեսաձայնագրված և որևէ նոր ապացույցի կարիք չունեցող բռնությունը ոչ միայն միանշանակ չդատապարտվեց իշխանության կողմից, այլև արդարացվեց, լեգիտիմացվեց և խրախուսվեց Հայաստանի Հանրապետության թիվ մեկ քաղաքական պատասխանատուի մակարդակով։

Բռնությունն արդարացվեց՝ փորձելով այն կապել ինչ-որ դավադիր «սադրանքի» հետ։ Ցավո'ք, Վարչապետը ընդդիմադիր քննադատական խոսքը բնութագրեց որպես «քստմնելի սադրանք»՝ այդկերպ խրախուսելով չհամաձայնվողներին որակել որպես սադրիչներ։

Միտումնավոր ստեղծվեց այնպիսի մի իրավիճակ, երբ բռնության զոհն է մեղավորը, այլ ոչ թե իրականացնողը։ Ավելին, սեփական սխալներն ընդունելու և զղջալու փոխարեն, կոչ արվեց պայքարել հորինված «սադրանքի» կազմակերպչների դեմ։

Վստահ ենք, որ բոլոր ողջախոհ մարդիկ ի վիճակի են դիտել միջադեպի տեսագրությունները և համապատասխան հետևություններ անել։ Տեսնել, թե ովքեր էին սադրանքի իրական հեղինակները, ովքեր էին ընդդիմախոսներին «սրիկա» և «բութ» անվանողները և «գլուխը ցխել» ու «վիզը կտրել» սպառնացողները։

Տեղի ունեցածը փաստում է, որ ընդամենը երկու տարի պահանջվեց, որ հեղափոխական վարչապետը վերջնականապես հողին հավասարեցնի ու կազմաքանդի այդ նույն հեղափոխության հռչակած գաղափարներն, արժեքներն ու սկզբունքները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ մանիպուլյատիվ էր և կեղծ՝ չհիմնված որևէ փաստի վրա։ Նա իր և իր քաղաքական թիմի հասցեին հնչող քննադատությունները որակեց որպես իշխանության նկատմամբ հոգեբանական բռնություն, ավելին՝ ընդդիմախոսներին պիտակավորեց որպես «նախկինների» խորհրդարանական ներկայացուցիչներ։ Վերոհիշյալ կեղծիքի միջոցով Փաշինյանը փորձեց արդարացնել բռնությունը, քանի որ իր թիմի պատկերացրած դեգրադացված իրականության մեջ «նախկինների» նկատմամբ բռնությունը լեգիտիմ ընկալում ունի իր թիմակիցների և համախոհների կողմից։

Այսպիսով, Վարչապետը միտումնավոր «Լուսավոր Հայաստանին» պիտակավորում է որպես «նախկինների» ներկայացուցիչ, որպեսզի իր պատգամավորների խուլիգանական վարքագիծն արդարացվի իր համակիրների աչքերում։

Ավելին, իմքայլականներն իրենց բոլոր ընդդիմախոսներին և քննադատներին ներկայացնում են որպես ժողովրդի և պետության թշնամիներ, հակապետական տարրեր, որոնց նկատմամբ հաշվեհարդարն արդեն, իսկ «լեգիտիմացված» է։

Սույն միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վառ վկայությունն են կառավարող թիմի անհանդուրժողականության և քաղաքական անհասունության։ Նրանք առաջնային պլան են մղել իրենց անսխալականության և անպատժելիության արատավոր սկզբունքները։

Սա ամբողջատիրական մտածողության դրսևորում է, ինչի վերջնական հանգրվանը կոշտ ավտորիտարիզմն է։

Ընդամենը երկու տարում Փաշինյանը հեղափոխության առաջնորդից վերածվեց միայն իր կուսակցականների և իրեն սատարող ֆեյսբուքյան փոքրաթիվ խմբակների վարչապետի։ Հանրային ներուժը համախմբելու և ի շահ երկրի ծառայեցնելու փոխարեն, նա պառակտում և ծվեն-ծվեն է անում ռեսուրսները. «մոդելավորում» հասարակությանը տարբեր շերտերի, պիտակավորում քաղաքացիներին հեղափոխականների և հակահեղափոխականների, սևերի և սպիտակների, հերոսների և դավաճանների։ Այս մոտեցումը չափազանց վտանգավոր ական է Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, հավատարիմ մնալով ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, նոր որակի քաղաքականություն կառուցելու իր սկզբունքներին, դատապարտում է կատարվածը։ Պետականաշինության ճանապարհին անհնար է լինելու լռեցնել մեզ և կանգնեցնել՝ նույնիսկ բռնի ուժ գործադրելով։

Մենք պատրաստ ենք դիմակայելու բոլոր մարտահրավերներին՝ հանուն վաղվա ժողովրդավար, հզոր, առաջադեմ, մրցունակ ու լուսավոր Հայաստանի Հանրապետության, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ՝ նպատակ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular