ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոր ու որդու «գոնկան» ավարտվել է ավտովթարով. մեքենաներից մեկը կամրջից ընկել է. կա 5 վիրավոր (տեսանյութ, լուսանկարներ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր և արտառոց ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղի Ջերմոցների փողոցի թիվ 10/28 հասցեում գտնվող «Մավաս ագրո» ՍՊԸ-ի մոտակայքում բախվել են Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչներ, 22-ամյա Սերժիկ Միքայելյանի վարած Opel մակնիշի 36 TՏ 993 համարանիշի, 51-ամյա Միքայել Միքայելյանի վարած Mercedes-600 մակնիշի 36 TC 627 համարանիշի և Երևանի բնակիչ, 66-ամյա Համլետ Սարգսյանի վարած Opel մակնիշի 35 FA 439 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Հ. Սարգսյանի Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին ու կամրջի բետոնե հատվածին և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել կամրջի տակ:

 

Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց ավտոմեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 18 փրկարարական ջոկատի և թիվ 9 հատուկ փրկարարական ջոկատի փրկարարներն ու քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների բրիգադների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարից հետո Mercedes-ի վարորդը մեկ այլ ավտոմեքենայով դիմել է փախուստի, սակայն Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ հետապնդել ու բռնել են նրան, ով եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: Հրշեջ-փրկարարները հոսսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:

Mercedes-ի վարորդ Միքայել Միքայելյանը ու Opel-ի վարորդ Սերժիկ Միքայելյանը հայր ու որդի են, ովքեր մեքենաներով «գոնկա» են կպել, իսկ Ս. Միքայելյանը դեպքի վայրում Ճանապարհային ոստիկաններին ասում էր, որ վթարի պատճառը եղել է Nissan մակնիշի մեկ այլ ավտոմեքենա, որը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Տեսանյութն ու լուսանկարները՝ shamshyan.com-ի։

 
 
 
 
 
 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular