ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երվանդի վերջին մարտը․ Եթե ինձ մի բան պատահի, զենքս կհանձնեք մորս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1996 թ. Բերձորում ծանոթացա քանդակագործ Ռաֆիկ Կարապետյանի հետ։ Արդեն ծերունի՝ փարթամ բեղ—մորուքով վարպետը բազալտե քարից արծիվ էր քանդակում։ Սա դարձավ 4 տարի առաջ ազատագրված եւ վերստին հայացած Բերձորի՝ Քաշաթաղի շրջկենտրոնի առաջին հուշակոթողը՝ նվիրված Արցախյան գոյամարտի նահատակ հայոց քաջորդիներին։ Արծիվ—հուշակոթողն այսօր կանգուն է Բերձորի մուտքի մոտ՝ Շուշիի կողմից եկող ճանապարհի աջակողմում։

 

Ծերունի քանդակագործը վիշտ ուներ սրտում՝ մեծ վիշտ ու հպարտություն։ Կրտսեր որդին՝ Երվանդը, ով կրում էր պապի անունը, Շուշիի ազատագրական ջոկատներից մեկի կազմում էր եւ մարտիրոսվեց քաղաքի մատույցներում մայիսի 8—ին։ Հաջորդ տուֆակերտ խաչքարը, որը քանդակեց վարպետ Ռաֆիկը, այժմ կանգուն է Բերձորի Արցախյան գոյամարտի նահատակներին նվիրված հուշահամալիրի աստիճանավանդակի վերջում՝ մուտքի ձախ կողմում։ Նվիրված է Շուշիի ազատագրման համար մարտիրոսված քաջորդիներին, որոնց շարքում էր իր կրտսեր որդին։ Որդու նահատակվելու տեղում՝ Շուշիի հայտնի տանկից քիչ հեռու՝ արեւմտյան կողմում մեկ այլ խաչքար է դրված, դարձյալ վարպետ Ռաֆիկի նախաձեռնությամբ եւ աշխատանքի շնորհիվ։ Երեւանում՝ Նոր Նորքի 6—րդ զանգվածում է Երվանդենց շենքը, բակում հայրը դարձյալ հուշարձան է հիմնել։ Որդու կարոտը սրտում՝ Բերձորում, իր ձեռքով կառուցած տանը հանկարծամահ եղավ վարպետ Ռաֆիկը եւ մնաց որպես բարի ու հայրենասեր հայ մարդ իրեն ճանաչողների սրտում։

Երվանդը նահատակվեց 24—ը չլրացած։ Ծնվել է 1968 թ. հունիսի 20—ին։ 1975 թ. հաճախել է թիվ 16 դպրոցը, ավարտել է Նոր Նորքի թիվ 163 միջնակարգը, որից հետո՝ 1986—88 թթ. ծառայել է խորհրդային բանակում, վերադարձել եւ դարձել հայրենիքի զինվոր։ Դեկտեմբերյան երկրաշարժի օրերին աղետի գոտում էր, այնուհետեւ անդամագրվեց հայոց ազատագրական եւ պաշտպանական ջոկատներին։ Մինչ նահատակությունը՝ ռազմական տարբեր խմբերի կազմում մասնակցել է ՀՀ եւ Արցախի պաշտպանական մարտերին տարբեր վայրերում։ Եղել է Մոնթեի ջոկատում, մասնակցել Մարտունու շրջանի ազատագրական, պաշտպանական մարտերին։ Սիրում էր լիներ ամենաթեժ կետերում, մասնակցել մարտական գործողություններին։ Այդպես եղավ նաեւ մասնակցությունը Շուշիի ազատագրական մարտում, որն էլ Երվանդի վերջին հերոսացումն էր։

armenpress-ի հաղորդմամբ, Մարտի մասնակիցների վկայությամբ՝ բարձրանալով ժայռը Ստեփանակերտի կողմից, հայտնվել են թշնամու ջոկատի դիմաց, որտեղի քանդված տներում էին նաեւ նշանառուներ։ Միմյանց պաշտպանելով՝ 8 հոգանոց ջոկատի տղաները փորձել են առաջանալ։ Վիրավորվում է մարտիկներից մեկը, Երվանդը մարտն իր վրա է վերցնում, որ վիրավորին դուրս հանեն։ Երվանդը պահում էր ջոկատի՝ անվտանգ գոտի անցնելը, սակայն թշնամու նշանառուի արձակած գնդակը խոցում է հերոսին… Ընկերներին ասել էր. «Եթե ինձ մի բան պատահի, զենքս կհանձնեք մորս, իսկ եթե ոչինչ չպատահի, կվերադառնամ, կամուսնանամ»։ Սակայն, ինչպես շատ է պատահել, հայդուկն իր զենքն է սիրում։ Հետմահու արժանացել է ՀՀ «Արիություն» մեդալի։

Տարիներ առաջ Երեւանում այցելեցի վարպետ Ռաֆիկի տուն, որտեղ էր հասակ առել Երվանդը։ Մայրը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ավագ բուժքույր, ենթասպա Ռոզա Ավետիսյանը, խոսելով որդու մասին, ասաց. «Որդիս չարաճճի էր, բայց այնքան գաղտնապահ. միայն աչքերի թախիծն էր մատնում ներքին անհանգստությունը։ Պատերազմի առաջին օրերից երազում էր զենք ունենալ։

Մանկան պես երջանկացել էր, երբ առաջին անգամ զենքը ձեռքն էր վերցրել»։ Երվանդի ավագ եղբայրը՝ Մարգարը, նույնպես ազատամարտիկ էր առաջին օրերից, եւ Երվանդը՝ փոքրամարմին Ճուտոն, հետեւեց եղբորը։ 1992 թ. «Հայրենասեր» ջոկատի կազմում էր։ Սակայն չհասցրեց տեսնել Շուշիում բարձրացող Հայոց փառքի դրոշակը։ Գաղտնապահ էր Ճուտոն նաեւ, աշխատում էր քիչ հոգս պատճառել մորը։ Վիրավոր է եղել, սակայն ամիսներ անց ընկերներից է մայրն այդ մասին իմացել։ Որդեկորույս մայրն ամեն շաբաթ այցելում է Եռաբլուր՝ որդու շիրիմին։ Երեւանի թիվ 163 դպրոցի սաները հաճախ են լինում հերոսի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհում։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular