ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հոսպիտալում պառկած էի, երբ քույրը եկավ, ասաց՝ պատերազմը վերջացել է, բոլորը պարում էին». հիշում է 94-ամյա վետերանը

ՎԻԴԵՈ

Հայրենական մեծ պատերազմի մասնակից 94-ամյա Սուրեն Նազինյանը տավուշցի վետերաններից է:

Հիշում է՝ հոսպիտալում պառկած էր, երբ քույրը եկավ, ասաց, որ պատերազմը վերջացել է: Պատմում է, որ բոլորն ուրախությունից պարում էին, էլ ոչ ոք ցավի մասին չէր մտածում:

Տավուշի մարզպետարանը ֆեյսբուքյան էջում վետերանի մասին պատմող տեսանյութ է հրապարակել:

«Պատերազմը սկսվեց, ես գյուղում սովորում էի, 9-րդ դասարան էի, վերջին քննություններն էի տալիս, տուն էի գալիս: 16 տարեկան էի, հետո կանչեցին բանակ: Մարտում կռվում էի, հրամանատարը կանչեց, ասաց գերմանացիք կես կիլոմետրի վրա են, պիտի գերմանական զորքերը ճեղքեք, գետի վրա կամուրջ կա, գնաք, գրավեք: Տեսա 2 գերմանական տանկ իրար հետեւից գալիս են, մի տանկը խփեցի, երկրորդ տանկը խփեցի: Էդ պահին էնա տեսա տանկը վառվում է: Մի զինվոր ասեց, ձեր տանկի լուլը ծռված էր, էնքան կարկել եմ, կրակել եմ, «ստվոլը տաքացել է, ծռվել է»,- պատմում է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular