ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը սեփական երեսը փրկելու և թիմակիցներին «բեսպրեդելության» դրդելու նպատակով ձևացավ կույր և խուլ․ Գագիկ Համբարյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը ԱԺ-ում պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև շատերին զարմացրել էր, բայց ոչ ինձ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Ես սպասում էի նման ցինիկ ու լկտի արձագանքի, քանի որ Փաշինյանն իր արձագանքով մեկ կրակոցով երկու նապաստակ սպանեց... Նախ, փորձեց փրկել ինքն իրեն նսեմացումից, քանի որ Սասուն Միքայելյանը, այդպիսի վարքագիծ դրսևորելով, առաջին հերթին անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց ԱԺ նիստերի դահլիճում գտնվող վարչապետ Փաշինյանի նկատմամբ՝ ցույց տալով, որ թքած ունի վերջինիս վրա ու կանի այն, ինչ ցանկանում է... Երկրորդ՝ սեփական թիմակիցներին ազդարարեց «սամասուդի» սկիզբը` իր ելույթում բացահայտ ահաբեկելով իր իշխանությանը քննադատողներին...

Փաշինյանը, իր ելույթը սկսելով, հայտարարեց, որ մի քանի անգամ նայել է տեղի ունեցած միջադեպի կադրերը և Էդմոն Մարուքյանին մեղադրեց քստմնելի սադրանքի մեջ... Փաշինյանի սադրանքի միակ ապացույցը, ըստ Փաշինյանի, այն էր, որ Էդմոնը մեծ արագությամբ ընթացավ դեպի Սասուն Միքայելյանն ու դրանից հետո սկսվեց «Կիկոսի մահը» Նիկոլի ներկայացմամբ...

Զարմանալի է, որ ավելի փաստագրված ներկայացնելու համար արագաչափ-Փաշինյանը չէր արձանագրել նաև Մարուքյանի արագությունը...

Փաշինյանը սեփական երեսը փրկելու և թիմակիցներին բեսպրեդելության դրդելու նպատակով` ձևացավ կույր և խուլ... Վարչապետը, մի քանի անգամ նայելով կադրերը, չէր արձանագրել, որ իր թիմակիցը նախ սկսեց վիրավորել Մարուքյանին` վերջինիս դիմելով «հոպար»-ով և սպառնալով, որ «կցխի» նրան... Նիլոնի աչքից «վրիպել» էր նաև այն, որ Սասսուն Միքայելյանը պատրաստվում էր շշով հարվածել Մարուքյանին, եթե այն պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չհեռացներ Միքայելյանի ձեռքի տակից...

Փաշինյանը կույր և խուլ ձևացավ նաև իր անամոթ թիմակիցների՝ պատգամավորներ Վահե Ղալումյանի և Արտակ Մանուկյանի պարագայում, որոնք մեջքից էին հարվածներ հասցրել Մարուքյանին...

Անկեղծ, շատ շնորհակալ եմ Նիկոլին իր երեկվա ելույթի համար... Բազմաթիվ մարդիկ են արձագանքել ինձ և փաստել, որ ես ճիշտ եմ եղել, իսկ իրենք սխալ...

Մարդիկ սարսափած էին` իրենց բնութագրմամբ «Նիկոլի մուտիլովշիկ» լինելուց...

Ի դեպ, ելույթից պարզեցի նաև, որ Փաշինյանը շատ լավ տեղյակ է թուլափայերից ևս, որոնց մեջ իր անունը շատ վաղուց հիշատակվում է...»,-գրել է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 8-ին, Ազգային ժողովում պատգամավորների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը միջամտեց, ինչին հաջորդեց Էդմոն Մարուքյանի պատասխանը, թե՝ «ինչը կցխես»:

Էդմոն Մարուքյանը իջավ ամբիոնից, ինչից հետո Սասուն Միքոայելյանի ու նրա միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որին միջամտեցին այլ պատգամավորներն ու Կառավարության անդամները:

Այդ պահին ԱԺ դահլիճում էր նաև վարչապետ Փաշինյանը, Կառավարությունն այս օրերին ԱԺ-ին է ներկայացնում տարեկան զեկույցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular