ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավադիրը Նիկոլ Փաշինյանն է, նա պետք է հրաժարական տա․ Վիտալի Բալասանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1915 թվականը պատկերավոր ասած մի մեծ «լաքա» էր մեր ժողովրդի պատմության մեջ, վախենամ, որ Նիկոլ Փաշինյանը մի նույնպիսի «լաքա» է։ Այս մասին Արմնյուս ՀԸ Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեղինակային ծրագրի ժամանակ հայտարարել է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։

«Ազգանունը յան-ով վերջանալը դեռ չի նշանակում, որ նրանք հայերի շահերն են պաշտպանում, դիպլոմ ունենալը կամ պաշտոնն էլ չն նշանակում, թե անձը պետականամետ է։ Այսօր մենք դատում ենք ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ հայ ժողովրդին։ Ինչպե՞ս կարող էինք մենք այսօր դատարանի առաջ կանգնեցնել Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին։ Ես վստահ եմ, որ ժողովուրդը շատ շուտով կանգնելու է Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Վստահ եմ՝ արդարությունը հաղթելու է։ Ազգը խելքի է գալու», ասել է Վիտալի Բալասանյանը։

Արցախի հերոսը վստահեցնում է՝ փուլային տարբերակի կարգավորմանը գնալու դեպքում Արցախն ու համայն հայությունը ոտքի են կանգնելու։ Ըստ նրա՝ այս իշխանությունը չգիտի՝ Արցախի ազատագրման համար որքան քրտինք ու արյուն են թափել հերոսները, իսկ իրենք արժեզրկում են հերոսներին։

Հարցին՝ ի՞նչ դերակատարում է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արցախի կազմավորման ու հաղթանակների հարցում, Վիտալի Բալասանյանը նշել է․ «Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ Արցախն առաջին անգամ ունեցել է հանրապետության ստատուս։ Ցույց տվեք մի երկիր, որը պատերազմական գործողությունների ժամանակ զրոյից կարողացել է անցնել հակահարձակման, լռեցնել բոլոր կրակակետերն ու հասնել հաղթանակի»։

Վիտալի Բալասանյանը հիշեցրել է նաև՝ ինչպիսի երկիր իրենից հետո թողեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ինչ դերակատարում ունեցավ Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանի ռազմաքաղաքական գործիչների խնդրանքով ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը։

Արցախի հերոսն ասել է, որ ժամանակին գնահատական տվել է, թե ինչպես «Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ինչ պրոեկտ է սա, Արցախի շուրջ դավադրությունների մասին եմ խոսել ու անդրադարձել «վերելակային դիվանագիտությանը», և այսօր ամեն ինչ կամաց-կամաց բացահայտվում է»։

Ըստ Վիտալի Բլաասանյանի՝ իր ունեցած տեղեկությունը հավաստի է, հարյուր տոկոսանոց․ «Ես անցած տարի մայիսի 9-ին ասացի՝ վերելակային դիվանագիտությամբ զբաղվում է Նիկոլ Փաշինյանը։ Եղել է պայմանավորվածություն, որտեղ ամենակարևորը եղել է այն, որ Փաշինյանը զերծ մնաց «Սանկտ-Պետերբուրգ-Վիեննա-Ժնև» պայմանավորվածությունից»։

«Հայ ժողովրդի թիկունքում թաքուն բանակցություններ են ընթանում։ Առաջին օրվանից ասել եմ՝ կա դավադրություն։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կան դավադիր ուժեր։ Դավադիր ուժը Նիկոլ Փաշինյանն է։ Լավրովը ի լուր աշխարհի բացահայտեց ճշմարտությունը», ասել է նա։

Վիտալի Բալասանյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը ստում է․

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է վտանգավոր խաղերի մեջ։ Նա չի տիրապետում արտաքին հարաբերության որևէ հարցի։ Որպեսզի մենք փուլային փաթեթից զերծ մնանք, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պետք է հրաժարական տան»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular