ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձ է արվում փոխել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդում պահվող նյութերի կարգավիճակը. գլխավոր ֆոնդապահ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայոց-ցեղասպանության թանգարան-ինստիտուտն աշխարհում գործող եզակի համազգային և համապետական, ռազմավարական նշանակություն ունեցող հաստատություն է, որտեղ 25 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում պահվում են Հայոց ցեղասպանության պատմությանը վերաբերող փաստավավերագրական, սկզբնաղբյուրային նշանակության բացառիկ նյութեր, որոնց անվտանգության ապահովման և պահպանության կազմակերպման երաշխավորը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: 168.am-ի հետ զրույցում նշեց թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը:

 

Նա հիշեցրեց, որ 1995 թ. մարտի 7-ի ՀՀ կառավարության № 122 որոշմամբ ստեղծվեց Հայոց ցեղասպանության թանգարանը, որին տրվեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող գիտահետազոտական հիմնարկի կարգավիճակ, և այն դարձավ ՀՀ-ում գործող միակ թանգարան-ինստիտուտը: «Հայոց ցեղասպանության թանգարանի առաջին տնօրեն է նշանակվում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի տեղակալ Լավրենտի Բարսեղյանը: Նա, ունենալով մեծ ու փոքր տարբեր թանգարաններ հիմնադրելու հարուստ կենսափորձ, ձեռնամուխ եղավ թանգարան-ինստիտուտի թանգարանային ֆոնդի ստեղծմանը: Հիմնադիր-տնօրենը մամուլում հանդես եկավ կոչով՝ դիմելով աշխարհասփյուռ հայերին՝ թանգարան-ինստիտուտին նվիրաբերել Հայոց ցեղասպանության զոհերի, վերապրողների անձնական փաստաթղթեր, լուսանկարներ, հուշային մասունքներ, հուշագրություններ և այլն: Սկզբնական շրջանում թանգարանային ֆոնդը բաղկացած էր մի քանի բաժիններից, սակայն կարճ ժամանակ անց, նյութի զգալի համալրման պատճառով, բաժինների թիվն ավելացավ՝ հասնելով 68-ի (առայսօր):

Հավաքչական հետևողական աշխատանքը շարունակել ու նրան նոր թափ է հաղորդել նաև ՀՑԹԻ երկրորդ տնօրենը՝ պ.գ.դ. Հայկ Դեմոյանը: Հիմնական ֆոնդը սկսեց համալրվել՝ ինչպես աշխարհի տարբեր անկյուններից անհատների նվիրաբերություններով, գործողումներից ու դաշտային աշխատանքներից բերված եզակի ֆոնդային միավորներով, այնպես էլ՝ ՀՑԹԻ բարերարների հատկացրած ֆինանսական օժանդակության շնորհիվ կատարված լայնածավալ գնումներով»,- լրացրեց մեր զրուցակիցը:

Այս համատեքստում Խանումյանն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային ֆոնդն իր կառուցվածքով նման չէ ՀՀ պետական այլ թանգարանների ֆոնդին. այն ունի միայն հիմնական ֆոնդ (մյուսներում կա գիտաօժանդակ ֆոնդ, որում ընդգրկվում են այն նյութերը են, որոնք չունեն թանգարանային առարկաներին բնորոշ որակական կամ հատուկ հատկանիշները, բայց օգնում են դրանց ուսումնասիրությանը և ցուցադրմանը):

Ըստ Գոհար Խանումյանի` պետք է հստակ ընկալել ու գիտակցել մեկ կարևոր նրբություն. հիմնական ֆոնդում գրանցված առարկաները ստանում են թանգարանային առարկայի կարգավիճակ և համարվում են պետության սեփականությունը:

«Թանգարանի հիմնական ֆոնդն անձեռնմխելի է: Ավելի պատկերավոր ասած, հիմնական ֆոնդը, ասես, հազարավոր փազլներից կազմված մի մեծ խճանկար է, որի ամեն մի մասնիկը լրացնում է թանգարանի հավաքածուն:

Ֆոնդի նման կառուցվածքի հեղինակը թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն Լավրենտի Բարսեղյանն է, ով հաշվի առնելով թեմայի կարևորությունը, բայց նաև խոցելիությունը, փորձել է առարկաները գրանցելիս նվազեցնել սուբյեկտիվության գործոնը: Այսինքն` որևէ մեկը չպետք է որոշի` առարկան գրանցվի՞ հիմնական ֆոնդում, թե՞ ոչ: Այսպիսով, ցանկացած առարկա, որն իբրև նվիրատվություն՝ մտնում է ՀՑԹԻ, անխտիր գրանցվում է հիմնական ֆոնդում:

2019 թ. սկզբից հիմնական ֆոնդում կառուցվածքային փոփոխություններ անելու առաջարկությամբ հանդես եկավ նորընտիր տնօրեն՝ պ.գ.դ. Հարություն Մարությանը (ՀՑԹԻ տնօրեն՝ 2018 թ. հոկտեմբերից): Այս կապակցությամբ թանգարան-ինստիտուտ հրավիրվեցին թանգարանային գործի երկու մասնագետ՝ հարցը քննարկելու և լուծումներ առաջարկելու համար: Եղան հանդիպումներ այս մասնագետների հետ, նրանց կողմից տրվեցին տարբեր տեսակետներ: Գործընթացը սկսելու համար պետք է լիներ ԿԳՄՍ նախարարության թույլտվությունը (ՀՑԹԻ-ին ԿԳՄՍ նախարարության ենթակայությանն է պատկանում 2018 թ. մարտից, երբ ՀՀ ԳԱԱ ՊՈԱԿ-ից վերաձևափոխվեց հիմնադրամի):

2020 թ. փետրվարին հրավիրվեց ՀՑԹԻ Ֆոնդային գնահատող հանձնաժողովի անդրանիկ նիստը: Մինչ այդ թանգարանը չուներ Ֆոնդային գնահատող հանձնաժողով, սա թանգարան-ինստիտուտի տնօրենին կից խորհրդակցական մարմին է՝ կազմված ՀՑԹԻ և այլ թանգարանների հրավիրյալ մասնագետներից:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular