ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի «Արդարություն» կուսակցության շնորհավորական ուղերձը՝ եռատոնի առիթով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հայրենակիցներ.
Ժողովուրդների պատմությունն այլ բան չէ, քան իրենց գոյամարտի, իրենց հաղթանակների և պարտությունների շարքը: Մայիսը հայ ժողովրդի ողջ պատմության մեջ նշանավորվել է որպես հաղթանակների և վրեժխնդրության ամիս՝ 451 թ. մայիսի 26-ինՄեծ Հայքի հարավ-արևելյան մասում, Ավարայրի դաշտում կերտվեց հայ ժողովրդի պատմության ամենահերոսական էջերից մեկը, որը իր շարունակությունը գտավ Սարդարապատում, Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանում և 1992 թվականին Շուշիում: 1992 թ. Մայիսի 8-ի Շուշիի հաղթանակը դարձավ Մեծ Հայքի` Մեծ և կենսունակ Հայաստանի վերականգնման առաջին քայլը:
Ցավոք, հաղթանակները երբեք անարյուն չեն լինում, և դրանց համար պարտական ենք նրանց, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն Հայրենիքի, սակայն, միաժամանակ, չպետք է մոռանանք նրանց, ովքեր ոչ պակաս անձնվիրաբար կռվել են հանուն Հայրենիքի և երջանիկ պատահականությամբ կենդանի են մնացել: Մենք պետք է ամեն րոպե, ամեն վայրկյան զգացնենք այդ մարդկանց, թե ինչքան ենք երախտապարտ նրանց իրենց կատարած սխրանքի համար:
Հազարամյա մեր պատմությունը մեզ սովորեցրել է, որ պետություն ունենալու համար տարածքն ու բնակչությունը բավարար չեն: Խելք, քաջություն, հզոր դիվանագիտական ունակություն, արարման ու հաղթելու կիրք, ազնվություն ու նաև արդարության զգացում է պետք ունենալ: Ուստի մենք պետք է վերանայենք մեր բոլոր արտաքին կեցվածքներն ու պարտավորությունները և համաձայնեցնենք դրանք հայրենիքի սուբյեկտայնության պահանջներին։
Ապրե՞լ ենք ուզում՝ լինենք ուժեղ, ուժեղ ազգովի. ահա՛ հրամայականը: Հայ ժողովուրդը դեռ կպարի իր հաղթական քոչարին նաև Շահումյանում, Վանում, Մուշում, Սասունում, Էրզրումում…
Փառք ու պատիվ մայիսի 9-ին ստեղծված Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակին ու նրա քաջարի հրամանատարներին՝ թվացյալ խաղաղության այս օրերին Արցախն անխոցելի պահելու, դժվարությամբ ձեռք բերած հաղթանակը հպարտությամբ սերունդներին փոխանցելու համար:
Փառք ու պատիվ փառավոր հաղթանակ տարած Հայրենական Մեծ Պատերազմի վետերաններին, որոնց փորձն ու իմաստնությունը քաջալերեցին և ուղղորդեցին արցախյան ազատամարտի մեր հերոսներին:
Հավերժ փա՛ռք ազգի բոլոր նահատակներին և զորացում ու բարիք ապրող քաջերին:
Շնորհավոր Եռատոնդ, հայրենի՛ք Արցախ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular