ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանխատեսելիության միֆը մեր երկրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուշագրավ հայտարություն է արել Վրաստանի վարչապետ Գևորգի Գախարիան։ Նա մասնավորապես հայտնել է, որ հուլիսի 1-ից մտադիր է բացել իր երկրի ցամաքային սահմանները և վերսկսել ավիաչվերթները։ Գաղտնիք չէ, որ տարածաշրջանում Վրաստանը արձանագրել է համավարակի դեմ պայքարի բարձր ցուցանիշներ և դա հաստատում են ինչպես երկրում իրականացված արդյունավետ միջոցառումները՝ արտակարգ ռեժիմը, պարետային ժամը, հանրային տրասպորտի գործունեության դադարեցումը, հանրային վայրերի փակ լինելը և այլ կոշտ միջոցառումներ, այնպես էլ երկրում արձանագրված հիվանդների թիվը՝ ընդամենը 615 վարակակիր և մահացության 9 դեպք։ Փաստացի վերոնշյալ իրավիճակը և այդ երկրի վարչապետի հայտարարությունը փաստում են մի բան՝ երկրի թե իրավիճակի, թե դրանց զարգացումների կանխատեսելիությունը հաստատուն երաշխիք է ինչպես երկրի ներսում ապրող քաղաքացիների, այնպես էլ՝ զբոսաշրջիկների համար։ Երկրի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է, որ այժմ աշխարհը իրենց երկիրը պետք է ճանաչի նաև որպես ապահով երկիր։
Չեմ ուզում քննադատական դիսկուրս ծավալել մեր երկրում ստեղծված իրավիճակի շուրջ, բայց մի բան ակնհայտ է, որ հակաճգնաժամային արդյունավետ միջոցառումներ Հայաստանում, այնուամենայնիվ, չկիրառվեցին, իսկ արտակարգ ռեժիմը որևէ լուրջ արդյունք այդպես էլ չտվեց, քանի որ այն առհասարակ գոյություն չուներ, կամ ուներ և մենք դրա մասին չիմացանք։ Մեր երկրի, այսպես կոչված, երաշխիքները մնում են քաղաքացու պատասխանատվության հույսին և ահա ունենք այն, ինչ ունենք՝ 2884 վարակակիր և 42 մահացության դեպք։ Ունենալով նման վիճակագրական պատկեր՝ երաշխիքները մեր երկրի պարագայում միֆ են, ինչպես միֆ է մեր երկրի դեպքում՝ նաև կանխատեսելիությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular