ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծում ես՝ «Սասնա ծռերը» վերջին միջադե՞պն էր. Աշոտ Մանուչարյանի հարցադրումը Սերժ Սարգսյանին

ՎԻԴԵՈ

«Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները չեն տնօրինում հայկական ուժերը, մենք արտաքին կառավարման ներքո ենք գործում, հիմա դա հազարապատիկ ուժեղացել է: Աշխարհում կան ուժեր, որոնք ուզում են պահպանել գոյություն ունցող աշխարհակարգը, և կան ուժեր, որ ուզում են փոխել: Այն ուժերը, որոնք ուզում են պահպանել, նրանց հիմնական գործիքը դարձել է քաոս առաջացնելը ամբողջ աշխարհով մեկ»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Ա. Մանուչարյանի խոսքով՝ Ս. Սարգսյանի կատարած փոփոխությունները ցույց են տալիս, որ, ըստ էության, ոչ մի փոփոխություն չկա. «Տեղափոխություններ է անում, բայց փիլիսոփայությունը նույնն է մնում. նախագահական ապարատում նույնն է մնում իրավիճակը, բանակում նույնն է, ընտրական գործընթաց եղավ, նույնն է իրավիճակը, հափշտակածը պահպանելու փորձ է արվում: Ոչինչ չի փոխվելու. հույս չունենանք. սա է ազդանշանը նախագահականից և ՀՀԿ-ից»:

Ա. Մանուչարյանի դիտարկմամաբ՝ ժողովրդի մեջ կա դրական փոփոխությունների մեծ սպասում, սակայն Ս. Սարգսյանը առճակատման և քաոսի համար նախադրյալ է ստեղծում. «Եվ այդ քաոսի առաջին թիրախն ինքն է դառնալու: Համաներման սպասում կար, իսկ նա բարձրացնում է մի շարք մարդկանց մեղադրանքների շեմը: Թշնամանքն ավելացնում է»:

Մանուչարյանի խոսքով՝ մարդանց դրել են մի վիճակի մեջ, որ հացի վրա դողում են, և նրանց սպառնում են, որ եթե համակարգի ներկայացուցչի չընտրեն, սոված կմնան: «Մարդիկ մի կողմից ճար չունեն, ենթարկվում են, մյուս կողմից՝ ատելությունն է բարձրանում»,- ընդգծեց Ա. Մանուչարյանը և հարցադրում ուղղեց Սերժ Սարգսյանին. «Եվ դու կարծում ես՝ «Սասնա ծռերը» վերջին միջադե՞պն էր»:

Մանուչարյանի կարծիքով՝ առճակատման հավանականությունը մեծացնում են, երբ որ Կարեն Կարապետյանին առաջարկում են դառնալ ՀՀԿ-ական, որ ժողովուրդն էլ ոչ մի հույս չունենա: «Այդ փոթորիկը, որ նրանք ձևավորում են, հարվածելու է հանրապետությանը, բայց առաջին հերթին հարվածելու է իրենց»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular