ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախարարը 690 միլիոն է փոխանցել իր օրինախախտ կազմակերպությանը. Ֆոտո

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Պարզվում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը իր պաշտոնավարման տարիներին մեծ սեր է ունեցել օրինախախտ կազմակերպությունների հետ:

Գագիկ Խաչատրյանը` իր պաշտոնավարման տարիներին, ավելի քան 5 միլիարդ դրամի հասնող շինարարական աշխատանք է վստահել «Սահակյանշին» ՍՊԸ-ին:

Որոշման տեղեկանքից պարզվում է, որ շինաշխատանքների մրցույթներն անցկացվել են «Բանակցային ընթացակարգ առանց հայտարարության» եղանակով։ Այն գնորդին թույլ է տալիս ընտրել «անհրաժեշտ» ընկերությանը։

Այս ստվերային գործարքներից հետո եղան հրապարակումներ, որ ընկերությունը կապ ունի ՊԵԿ ղեկավար, այնուհետև Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետ:

Նման հրապարակումներից հետո մի քանի անգամ Ֆինանսների նախարարությունը տուգանել է «Սահակյանշին» ՍՊԸ-ին օրինախախտումների համար: Հաշվի առնելով այն գումարները, որոնք պետական բյուջեից հատկացվում էին ընկերությանը՝ տուգանքները բավական խղճուկ էին: 2015 թվականի նոյեմբերին, երբ ֆինասների նախարար էր Գագիկ Խաչատրյանը, նախարարությունը 50 հազար դրամով տուգանել էր վերնշված ընկերությանը:

Հետաքրքիր է, որ այս օրինախախտ ընկերության հետ ամիսներ հետո՝ 2016 թվականի փետրվար ամսին Գագիկ Խաչատրյանի հրահանգով Ֆինասների նախարարությունը՝ 690 միլիոն դրամի պայմանագիր է կնքում:

Պայմանագիր

Ի դեպ այս ընկերությունը ընտրվել է առանց մրցույթի և հնարավորություն չի տրվել այլ ընկերությունների ևս մասնակից դառնալ: Հասկանալի է, որ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նման կոռումպացված գործիչը՝ պատահական, որևէ մեկին չէր փոխանցի այդքան մեծ գումարներ:

Politik.am-ի տեղեկությունների համաձայն ընկերությունը իրականում պատկանում է նախկին նախարարի ընտանիքին և նախարարության կողմից նշանակված չնչին տուգանքների նպատակը քարոզչական է եղել, որպեսզի մարդիկ հանկարծ չկասկածեն, որ ընկերությունը նախարարինն է:

Ի դեպ մամուլում եղան հրապարակումներ, որ այն պահին, երբ Գագիկ Խաչատրյանի ղեկավարած ՊԵԿ-ը՝ 5 միլիարդ դրամի պայմանագիր էր կնքում «Սահակյանշին» ՍՊԸ-ի հետ, այն դեռևս գոյություն չունեցող կազմակերպություն էր:

Պայմանագրի մասին տեղեկատվությունը վերցված է կառավարության e-gov.am կայքից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular