ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետին հրավիրել էի՝ խոսելու Արցախի հարցի շուրջ շահարկումների, հնչող հայտարարությունների մասին. Էդմոն Մարուքյանը՝ իր և վարչապետի զրույցի մասին (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրուցել ենք Արցախի շուրջ տեղի ունեցող շահարկումներից, ներքաղաքական հարցեր չենք քննարկել. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Երեկ ես հրավիրել եմ ԱԳ նախարարին 11:30-ի ընդմիջմանը, սուրճ ենք խմել և զրուցել ենք ԱԳ նախարարի հետ: Թեման եղել է մտահոգությունները, շահարկումներ, Արցախի հիմնախնդրի հետ կապված, այսօր էլ վարչաետին էի հրավիրել նույն թեմայով: Էլի զրուցել ենք, սուրճ ենք խմել»,- ասաց պատգամավորը:

Մարուքյանը նշեց, որ զրուցել են այն բոլոր հայտարարությունների մասին, որոնք հրապարակայնորներ են արվում. «Դրանք այն են ինչ-որ կա, դրանից դուրս որևէ բան չկա, Արցախի հարցն այն հարցն է, որ բոլորս այս առումով համախմբված ենք: Ժամանակ առ ժամանակ կարիք կա նման քննարկումներ ունենալու, ճշտումներ կատարելու համար»,- ասաց նա:

Tert.am-ի հարցին՝ ամբիոնից հնչեցված պատասխանները պա՞րզ չէին, որ որոշեց այդ հարցով վերջակետ դնել, նա պատասխանեց. «Կարճ կարող եմ ասել՝ Արցախի հիմնախնդրով այս պահին այն եղած շահարկումները, որոնք կան դրանք բոլորը ինձ համար և՛ ի սկզբանե, և՛ հիմա առավել ևս, փարատված են»:

Ճշտող հարցին՝ վարչապետն ասել է, որ սեղանին փուլային տարբերակ չկա դրված, դրա համա՞ր է փարատվել նրա կասկածները, պատգամավորն արձագանքեց, որ ինչ-որ ասվեց, ասվեց, եթե հարապարակային հայտարարություններից դուրս գալու լինեն, դուրս կգան, այս պահին ինքը մտահոգություն չունի Արցախի հիմնախնդրի հետ կապված:

Հարցին՝ սեղանին փաստաթուղթ կա՞, Մարուքյանն ասաց, որ ԱԳ նախարարն ասել է այդ մասին, և որ ինքը փաստաթղթի մասին բան չի խոսել:

Հարցին՝ իրեն կոնկրետ ի՞նչն էր մտահոգում, որ վարչապետին հրավիրեց սուրճ խմելու, եթե չի հարցրել փաստաթուղթ կա՞, թե չկա, բա ի՞նչ է հարցրել, նա պատասխանեց. «Արցախի հետ կապված մեր ներքաղաքական կյանքում եղած շահարկումները, կարդացեք մամուլ: Ամեն օր ասվում է՝ Արցախը հանձնում են, այ այդ շահարկումները: Իմ երևակայության մեջ Հայատսանում նման իշխանություն չեմ պատկերացնում, որի մոտ հարց առաջանա Արցախ հանձնել, դրա մասին հայտարարել եմ և՛ նախկինում, և՛ հիմա»:

Լրագրողների ճշտող հարցին՝ ի՞նչ է հարցրել վարչապետին, նա ասաց, եթե իր հարցերը պետք լիներ հնչեցներ, կհնչեցներ հարցուպատասխանի ժամանակ, բայց քանի որ այդ հարցերը հարցուպատասխանի չեն, տեղի են ունենում նաև կոնիֆդենցիալ հանդիպումներ: Վերջում նա հավելեց, որ ներքաղաքական խնդիրներից վարչապետի հետ չեն խոսել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular