ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դուք 65 տարեկան եք, բայց դեռ ինքնահաստատվելու բարդույթով եք տառապում»․ կարգալույծ արված քահանայի սկանդալային նամակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդեն տեղեկացրել ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ են հռչակվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Վռամ աբեղա Ղազարյանը (Մեծ Բրիտանիայի հայոց թեմ) և Տ. Նիկողոս քահանա Հովհաննիսյանը (Արարատյան Հայրապետական թեմ):


Այս առիթով Տեր Նիկողոսը asekose.am-ում հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը․


«Իմ շատ սիրելի համայնք, իմ հավատացյալ քույրեր ու եղբայրներ, բոլորիդ շատ սիրում եմ և հարգում ի խորոց սրտի, Տերը օրհնի բոլորիդ, խոսքեր չեմ գտնում շնորհակալության...

Այսօր Գարեգին Բ կաթողիկոսի կողմից դադարեցվեց իմ քահանայական կարգը պաշտոնապես, բայց ես մնում եմ հոգևորական՝ ըստ կարգի, քանի որ ստորագրությամբ չի տրվել ինձ այդ կարգը, իմ օծումը ճակատիս է ու ձեռքերիս մեջ, Տերը օրհնի ամենքիդ։ Եւ ես իմ օրհնությունն եմ փոխանցում բոլոր նրանց, ում համար պսակի խորհուրդ եմ կատարել, ում մկրտել եմ, ում համար բժշկության աղոթք եմ կարդացել։ Աստված օրհնի ամենքիդ, շնորհակալ եմ բոլորից, որ իմ կողքին եք եղել, հարգել և ընդունել եք ինձ...


Իմ կարգն այսօր դադարեցվեց, բայց ես կամ ու մնում եմ հոգևորական... Չեմ լքում ձեզ, իմ սիրելի համայնք, իմ սիրելի Նուբարաշեն, իմ սիրելիներ։

Չեմ չարանում ու չեմ վիրավորում ոչ մեկին, ու ոչ թե նրա համար, որ համաձայն եմ սրա հետ, այլ պարզապես, որ ես օծում ունեմ։ Տերը կտեսնի ձեր դատաստանը, վեհափառ տեր։ Դուք չունեք այն, ինչ ունեք, Ձեզ չեմ էլ ուզում հիշել, գրածս իմ հավատացյալներին է վերաբերում։ Ինչ կա Ձեր մասին` ասված է, նոր բան չեմ հորինի...Կարծում եմ տեղ կհասնի։ Դուք 65 տարեկան եք, բայց դեռ ինքնահաստատվելու բարդույթով եք տառապում, Ձեր կարծրատիպերը ձեզ խանգարում են...

Պաշտում եմ իմ եկեղեցին ու իմ եկեղեցու դարավոր անցյալը, բայց Դուք դրա հետ կապ չունեք, վեհափառ, Դուք իսկապես մեղկ եք, և Դուք գիտեք այդ մասին։ Դուք էլ, Ձեզ շրջապատող «հոգևոր դասն» էլ...
Շնորհակալ եմ իմ համայն հավատացյալ դասին...
Մնում եմ ձեզ համար աղոթող...
Օրհնությամբ` Տեր Նիկողոս»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular