ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախճանվել է Երջանիկ Աբգարյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վախճանվել է Երջանիկ Աբգարյանը ​​​​​​

«Մայիսի 6-ին Լոս Անջելեսում սրտի դառը կսկիծով տեղեկացանք Հայ ժողովրդի պանծալի զավակ Երջանիկ Աբգարյանի մահվան գուժը: Պարոն Աբգարյանը մահացել է Երեվանում մայիսի 6-ի գիշերը, լույս մայիսի 7-ին:

Ովքեր, որ առիթը չեն ունեցել ճանաչել Պարոն Աբգարյանին կամ տեղյակ չեն Պարոն Աբգարյանի անցյալին, Երջանիկ Աբգարյանը եղել է Հայոց Զինված Ուժերի և բանակաշինության հիմնադիրներից մեկը, եթե ոչ առաջինը, ապա առաջիններից մեկը, ով կանխատեսելով մոտալուտ պատերազմը Ադրբեջանի Հանրապետության և Սովետական Միության հակահայկական կեցվածքը Արցախյան հարցում, սկսեց պահել Հայ երիտասարդներին, ինչքան որ հնարավոր է եղել, 18 տարեկանը լրացած զորակոչիկ Հայ երիտասարդներին պահել է Հայաստանում և այդ տղաները իրենց զինծառայությունն անցկացրել են Հայաստանում:

Նախապատերազմական և պատերազմական ժամանակաշրջանում Պարոն Աբգարյանը միշտ գտնվել է Հայ-թուրքական շփման գծի ամենաթեժ կետերում` Հայաստանի թրքաբնակ գյուղերում, Նախիջեվանի սահմանում, Արցախում, Գետաշենում, Մարտունաշենում, Շահումյանի Շրջանում...

Երջանիկ Աբգարյանը ծնվել է 1940 թվականի փետրվարի 8-ին Ավետիս Աբգարյանի ընտանիքում, Արգել գյուղում (Կոտայքի Մարզ):

1958-1963 թվականներին որպես փականագործ աշխատել է Երևանի կաբելային և սարքաշինության գործարաններում,
1964-1968 թվականներին սովորել է Երեվանի Պետական Համալսարանի Արեվելագիտության բաժնում,
1968-1970 թվականներին ծառայել է Սովետական Բանակում որպես թարգմանիչ,
1970-1990 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Արեվելագիտության Ինստիտուտում,
1988 թվականին անդամագրվել է այդ տարվա մայիսին ստեղծված Արցախյան շարժման Հայաստանի կոմիտե (Ղարաբաղ Կոմիտե) կազմակերպությանը:

1990-1995 թվականներին եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Սովետական Միության փլուզումից հետո ՀՀ ԱԺ պատգամավոր,
1998 թվականից ապրել է իր համեստ կյանքով որպես ՀՀ քաղաքացի:

Երջանիկ Աբգարյանը տղտլ է Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ:

Որպես Ղարաբաղ Կոմիտեի անդամ, Երջանիկ Աբգարյանը իր կյանքը չի խնայել Հայ ժողովրդի պայքարի` Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանի հետ վերամիավորելու համար:

Երջանիկ Աբգարյանի ռազմաքաղաքական գործունեությանը ծանոթանալու համար կարող եք կարդալ իր գրած հուշերը` https://m.facebook.com/Երջանիկ-Աբգարյանի-Հուշերից-Ռազմաքաղաքական-Խրոնիկա-173156890044085/

ԱՄՆ Գեոպոլիտիկ Ակումբը և ԱՄՆ Հայդուկ Ազատամարտիկների Միությունը ցավակցում են Երջանիկ Աբգարյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, ծանոթներին...
Աստված հոգին լուսավորի»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular