ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարկային եկամուտներն աճել ոչ թե փոքր ու միջին, «անտեր» բիզնեսներից, այլ հիմնականում խոշորներից. Փաշինյան

ԻՐԱՎՈՒՆՔ

2019-ին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 22,3 տոկոս, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 1,38 տոկոսով. Սա համարժեք է 90,7 մլրդ դրամի լրացուցիչ հարկային եկամուտների: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, 2019-ին հազար խոշոր հարկ վճարողների ընդհանուր հարկերի ծավալը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 13 տոկոսով, իսկ 2017-ի համեմատ՝ 31 տոկոսով:

«Սա ինչի՞ եմ հատուկ ընդգծում, ցույց տալու համար, որ այս հարկային եկամուտները, ինչպես երկար տարիներ ընդունված էր բողոքել, ոչ թե փոքր ու միջին, այսպես ասած «անտեր» բիզնեսներից են հավաքվել, այլ խոշորներից»,-ասաց նա:

Փաշինյանը ընդգծեց, որ 2018-ի մայիսից մինչեւ 2019-ի վերջը ստվերից դուրս է եկել 87 աշխատատեղ, գործազրկությունը նվազել է 2,1 տոկոսով, իսկ զբաղվածության մակարդակն աճել է 2,5 տոկոսով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular