ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լատինամերիկյան ձախակողմյանների համագումարում բարձրացվել է ԼՂՀ և Հայոց ցեղասպանության խնդիրների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էկվադորում ավարտվել է Լատինամերիկյան ձախ ուժերի համաժողովը՝ ELAP-ը, որին մասնակցել է ավելի քան 200 պատվիրակ 23 երկրներից,- հայտնում է Orer.am-ը:

Համաժողովին մասնակցել են Էկվադորի նախագահ Ռաֆայել Կոռեան, Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդեսը, Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, Վենեսուելայի արտգործնախարար Դելսի Ռոդրիգեսը, Իսպանիայի «Podemos» կուսակցության նախագահ Պաբլո Իգլեսիասը, Բոլիվիայի փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան, Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լիու Հոնկայը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Համաժողովի ընթացքում բարձրացվել են մի շարք խնդիրներ, որոնցից առանցքայինը երեքն են եղել՝ Լատինական Ամերիկայում ձախ ուժերի դեմ սկսված նոր հալածանքները, Կոլումբիայի խաղաղության գործընթացը և օֆշորային ֆինանսական հնարավորությունները:

Համաժողովին Էկվադորի իշխող «Alianza PAIS» շարժումը ներկայացրել է 2017 թ կայանալիք նախագահական ընտրությունների իր թեկնածուին՝ Լենին Մորենոյին:

Հայաստանի կողմից համագումարին մասնակցել է պատվիրակություն՝ «Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանի ղեկավարությամբ: Պատվիրակության կազմում են եղել նաև կազմակերպության անդամներ Զորիկ Բազինյանն ու Մեհմեդ Դոգանը:

Վ. Հարությունյանը նշեց, որ իրենց պատվիրակությունը ևս ելույթ է ունեցել, որի ընթացքում բարձրաձայնել է Լատինական Ամերիկայի պետությունների ու կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման անհրաժեշտության մասին: Հայկական պատվիրակությունը, պատմելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա խնդիրների մասին, նաև առաջարկել է ստեղծել առանձին հանձնաժողով՝ աշխարհում չճանաչված պետությունների խնդիրներին անդրադառնալու համար: Թեև ելույթը ողջունվել է պատվիրակների կողմից ծափահարություններով և այլ մասնակիցներ ևս խոսել են նման հանձնաժողով ստեղծելու կարևորության մասին, այդուհանդերձ համաժողովը հանձնաժողովի ստեղծման քննարկումը հետաձգել է:

ELAP-ում տեղի ունեցած իրադարձությունների և հայկական պատվիրակության գործունեության վերաբերյալ մանրամասներին կանդրադառնանք ավելի ուշ՝ Վարդան Հարությունյանի՝ Հայաստան վերադառնալուց հետո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular