ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հուսով եմ, որ մենք կկարողանանք վերադառնալ թենիսի դաշտ մինչև 2020 թվականի ավարտը»․ Նադալ

ՍՊՈՐՏ

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը քիչ հավանական է համարում, որ թենիսիստները կկարողանան մինչև այս տարվա վերջ վերադառնալ դաշտ՝ կապված կորոնավիրուսային պանդեմիայի հետ, որն ազդել է 2020 թվականի մրցումների մեծ մասի վրա: Մարտին պրոֆեսիոնալ թենիսի ասոցիացիան (ATP) և կանանց թենիսի ասոցիացիան (WTA) համատեղ որոշեցին կասեցնել բոլոր մրցաշարերը կորոնավիրուսի տարածման պատճառով: Բացի այդ՝ Ուիմբլդոնի մրցաշարը առաջին անգամ չեղարկվեց 1945 թվականից ի վեր, իսկ Ռոլան Գարոսը հետաձգվեց սեպտեմբերի երկրորդ կեսին: Հաջորդ «Grand Slam» մրցաշարը պետք է լինի US Open-ը, որը նախատեսված է օգոստոսի 31-ին։ «Հուսով եմ, որ մենք կկարողանանք վերադառնալ մինչև տարեվերջ, բայց, ցավոք, ես դրանում համոզված չեմ: Հիմա ես ավելի շատ անհանգստացած եմ Australian Open-2021- ով ավելի, քան թե ինչ կարող է լինել մինչև այս տարվա վերջ», - Նադալի խոսքերն է մեջբերում Reuters- ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular