ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի անունից Լոս Անջելեսին տրամադրվել է 100 հազար բժշկական դիմակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության անունից Լոս Անջելես քաղաքին է տրամադրվել 100 հազար հատ բժշկական դիմակ։ Այս մասին տեղեկանում ենք Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջից։

 

«Այս ծրագիրը Լոս Անջելեսի քաղաքային իշխանությանը կօգնի մեղմել համաճարակի հետևանքները և դիմագրավել վարակին։

Այս կարևոր նախաձեռնության հեղինակը լոսանջելեսահայ հայտնի բարերար Ջաք Յուրեջյանն է, որը հանդիսանում է Western Drug ընկերության հիմնադիրը և գործադիր նախագահը։ Նա և իր տիկին Զարիկը նաև կարևոր ծրագիր են իրականացնում Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքում՝ Գյումրիում՝ երկրաշաժից տուժած ընտանիքներին ապահովելով բնակարանով, ինչպես նաև աջակցելով երեխաներին՝ հասնել ակադեմիական հաջողությունների, պլանավորել ապագան և մասնակցել մասնագիտական դասընթացների։

Լոս Անջելեսի միջազգային համագործակցության հարցերով փոխքաղաքապետ, դեսպան Նինա Հաջիկյանի և ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի համակարգմամբ, դիմակները մատակարարվել են Լոս Անջելեսի բժշկական հաստատություններին և խոցելի խմբերին։ Այս նախաձեռնությունն ընդգծում է Հայաստանի և ԱՄՆ երկրորդ խոշորագույն քաղաքի միջև զարգացում ապրող ամուր գործընկերությունը, որը փոխադրվեց նոր՝ ավելի բարձր մակարդակի 2019թ. սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոս Անջելես կատարած այցի ընթացքում, որի ժամանակ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին ՀՀ վարչապետին հյուրընալեց հատուկ ջերմությամբ։

«COVID-19-ի դեմ պայքարը փոքրացրել է աշխարհը, և մոլորակի բնակիչները միավորվել են՝ դիմագրավելու մահաբեր համավարակին։ Հայաստանը և Լոս Անջելեսը կապված են անքակտելի կապերով, և այս առատաձեռն նվերը կօգնի պաշտպանել խոցելի խմբերին պատկանող լոսանջելեսցիներին և բուժհաստատությունների աշխատակիցներին, որոնք ցուցաբերում են անհավատալի քաջություն և կյանքեր փրկելու գործում բացառիկ վճռականություն»,- նշել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին։

Լոս Անջելեսի հայ համայնքն աշխարհում ամենամեծաթիվ և գործուն համայնքներից մեկն է։ Իբրև քաղաքի անբաժանելի մասը՝ այստեղի ամերիկահայ համայնքը նաև հպարտորեն կրում է լոսանջելեսցու պատվավոր կոչումը և ջանք չի խնայում իր ներդրումն ունենալ քաղաքի առաջընթացի ապահովման գործում։ 2020թ․ ապրիլին, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով, Լոս Անջելեսի հայ համայնքը «1.5 միլիոն ճաշաբաժին 1.5 միլիոն կյանքի համար» մարդասիրական դրամահավաք նախաձեռնեց՝ «Շնորհակալություն, Ամերիկա» խորագրով։ Հասույթը կուղղվի Feeding America կազմակերպությանը՝ ի պատիվ «Միջին Արևելքի հիմնադրամի» ծավալած գործունեության և սնունդ կապահովի կարիքավոր ամերիկացիների համար։ «Միջին Արևելքի հիմնադրամը» ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական աջակցությունը վայելող առաջին ոչ կառավարական հիմանդրամն էր, որի հանգանակած գումարով փրկվել է 132 հազար հայ որբերի կյանքը, հիմնվել են ավելի քան 400 ապաստարաններ, հիվանդանոցներ, դպրոցներ, ինչի շնորհիվ մեծագույն աջակցություն է ցուցաբերվել հայ ժողովրդի գոյատևմանը։ Ներկայումս ամերիկահայ համայնքի երկրով մեկ իրականացրած դրամահավաքի արդյունքում ապահովվել է ավելի քան 5 մլն բաժին ուտելիք կարիքավորների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular