ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանց թույլտվության իրականացնում են շինարարական աշխատանքներ, վնասում քաղաքացիներին. ահազանգ՝ Ծարավ Աղբյուր թաղամասից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծարավ Աղբյուր թաղամասի Ավան 4 և Ավան 6 համալիրների անմիջապես հարևանությամբ նախատեսվում է բազմաբնակարան նոր շենքի կառուցում, որը բնակիչների դժգոհության պատճառ է դարձել: Շինարարական աշխատանքները մեկնարկել են ապրիլի 19-ից: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց թաղամասի բնակիչներից մեկը՝ ներկայացնելով բնակիչների մտահոգությունը:

 

«Մենք տարբեր օղակների դիմել ենք՝ հասկանալու համար, թե կա արդյոք շինարարության թույլտվություն և պարզել, որ այդ հատվածում աշխատանքներ կատարելու թույլտվություն չկա: Մինչդեռ աշխատանքներն իրականացվում էին, մասնավորապես՝ հողային աշխատանքների էին կատարում, որի արդյունքում վնասել են մեր շենքերի գազատար խողովակը: Բացի այդ, նորատունկ ծառեր կային, դրանց հողային մասն է փլուզվել, ինչպես նաև ավտոկայանատեղիի մի մասն է վնասված, քանի որ աշխատանքներ այդ մասում են իրականացնում: Անգամ ԱԻՆ զանգեցինք, եկան և ասացին, որ այդ մասում փլուզման վտանգ կա»,- նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ կառուցապատող ընկերությունը դեռ չի ստացել թույլտվություն, բայց սկսել է աշխատանքները. «Մեր տեղեկություններով՝ այդ հատվածում նախատեսվում է բազմաբնակարանային շենք կառուցել, որը լուրջ խնդիրներ է առաջացնելու բնակիչների համար: Առանց այդ էլ տարածքը խիտ է բնակեցված, չկա կանաչ տարածք, ինչպես նաև դպրոց և մանկապարտեզ: Մեր տեղեկություններով՝ շինարարական աշխատանքները տեղի են ունենում քաղաքապետարանի վարչություններից մեկի պետի հովանավորությամբ»:

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ թաղամասն ունի մոտ 10.000 բնակիչ, սակայն չունեն դպրոց և մանկապարտեզ. «Եթե կա գոնե մի փոքր հնարավորություն, ապա մեր՝ բոլոր բնակիչներիս ցանկությունն է, որ այդտեղ հանրակրթական դպրոց կառուցվի: Մոտակայքում կա ռուսական մի դպրոց, որը վճարովի է՝ տարեկան 1,5 միլիոն դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար, իսկ մակապարտեզի վարձը՝ ամսական 160 հազար դրամ է: Սա, բնականաբար, շատ լուրջ գումար է բնակիչների ճնշող մեծամասնության համար»:

Աշխատանքները մի քանի օր են տևել և դադարեցվել են բնակիչների դժգոհության պատճառով, բայց բնակիչները ենթադրում են, որ ավելու ուշ այդ աշխատանքները կվերսկսվեն, մինչդեռ իրենք դեմ են այդ շինարարությանը. «Այն տարածքը, որը կարող է դպրոց դառնալ, չգիտես ինչու, շենք է դառնում»,- նշեց այդ թաղամասի բնակիչը: 

 

 

  
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular