ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կինը տանը քնած է եղել, առավոտյան այնքան ենք թակել դուռը, մինչև արթնացել, բացել է. նոր մանրամասներ ողբերգական դեպքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5-ին, իր երեխաների հետ 9–րդ հարկից դուրս նետված  40-ամյա տղամարդը թոշակի անցնելուց հետո մի քանի ամիս աշխատել է Երեւանի քաղաքապետարանի թանգարանում։ Այս մասին NEWS.am-ին պատմեց շենքի լիազոր Վահրամ Այվազյանը։

«1984 թվականի այդ մարդիկ այս շենքում բնակվում են, նորմալ ընտանիք էին։ Ամուսնացել էր նորմալ կնոջ հետ, 2 շատ լավ երեխաներ են ունեցել։ Որպես անձնավորություն շատ հանգիստ ու նորմալ տղա էր։ ՌԴ-ից մոտ մեկ տարի առաջ են վերադարձել, 3-ից 4 տարի մնացել են Ռուսաստանում։ Որ ծառայում էր ՌԴ բանակում, հեռակա նաեւ սովորում էր։ Լսել եմ, որ թոշակի անցնելուց հետո մի քանի ամիս աշխատել է քաղաքապետարանի թանգարանում, վերջին 3-4 ամիսը չէր աշխատում։ Ֆինանսական խնդիր չի ունեցել, որովհետեւ բարձր թոշակ էր ստանում։ Բողոքներ չենք լսել, որ ֆինանսական խնդիրներ ունի։ Երեխաներին էլ լավ պահում, դաստիարակությամբ լավ զբաղվում էր»,- ասաց նա։

Շենքի լիազորն ասաց, որ ամուսիններն ամուսնալուծված չեն եղել. «Դե ընտանիք է, գուցե ինչ-որ վիճաբանություն է եղել։ Ինչպե՞ս կլինեին ամուսնալուծված, եթե իրար հետ էին ապրում։ Երեխան Կենտրոն թաղամասում էր դպրոց գնում, տանում-բերում էին երեխաներին։ Որքան գիտեմ՝ կինը չի աշխատել»։

Այվազյանը պատմեց, երբ դեպքը տեղի է ունեցել, կինը քնած է եղել, ոստիկաններն են արթնացրել նրան. «Կինը քնած է եղել։ Առավոտյան 07։30-ին ոստիկանների հետ այնքան ենք թակել դուռը, մինչեւ կինն արթնացել ու դուռը բացել է։ Կինը երբ իմացավ, միանգամից վատացավ, ինքն էլ տեղյակ չէր։ Հիմա կինը տանն է՝ եղբոր ու մոր հետ»։

Նշենք, որ տղամարդը Երեւանի մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետն էր ավարտել։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 եւ 91 շենքերի արանքում դիեր կան: Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի եւ 5-ամյա աղջնակի դիերը: Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ ամուսինը 1 օր առաջ զանգահարել է ամուսնալուծված կնոջը՝ ասելով, թե երեխաներին կարոտել եմ, խնդրել է կնոջը՝ երեխաների հետ գա իր տուն, ու արդեն, երբ օրը ուշ է եղել, նա կնոջն ասել է, թե՝ էս ժամին չեք կարող գնալ, մնացեք, առավոտյան կգնաք, ու առավոտյան տեղի է ունեցել ողբերգությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular