ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին շրջանում ինքնամփոփ, գլուխը կախ՝ գնում-գալիս էր. հարեւանը՝ 9-րդ հարկից երեխաների հետ նետված տղամարդու մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5–ին, 40-ամյա հոր ու իր երեխաների՝ 9–րդ հարկից դուրս նետվելը հարեւանները սոցիալական խնդիր ունենալու հետ չեն կապում։

NEWS.am-ի հետ զրույցում հարեւանը պատմեց, որ տղամարդն իր երեխաներին շատ էր սիրում.

«Թոշակի անցած մարդ էր, բարեկիրթ ընտանիք էին, իր երեխաներին էլ շատ էր սիրում։ Սոցիալական ոչ մի խնդիր չեն ունեցել, իրենց ու իրենց երեխաների հագուկապը… Իր երեխաներին լավ էր պահում։ 2 օր առաջ երեխեքի հետ խաղում էր։ Շփվել եմ հետը, հարցրել եմ՝ ո՞նց ես Կարեն ջան, բա՝ լավ եմ, գնում եմ պաղպաղակ առնեմ երեխեքին, հետո գնանք սուրճ խմենք»։

«Ինչ-որ կին, որը փռում է աշխատում, առավոտյան գործի գնալիս նկատել է դիակներն ու զանգահարել է շտապ օգնություն»,- ասաց նա։

Հարեւանն ասաց, որ տղամարդը ՌԴ-ում սահմանապահ զորքերի սպա էր։

«Լավ, կիրթ երեխաներ ունեին, ինքն էլ կիրթ մարդ էր»,- ասաց հարեւանը։

Հարեւաններից Անահիտ Պողոսյանն ասաց՝ զգացել է, որ վերջին շրջանում տղամարդն ինքնամփոփ էր դարձել։

«Ոչ մի արտառոց կամ տարօրինակ բան չեմ նկատել, վերջին շրջանում ինքնամփոփ, գլուխը կախ՝ գնում-գալիս էր։ Ուղղակի էն տեսակ պապա էր, որ ամեն ինչ անում էր իր երեխեքի համար։ Չեմ կարող ասել՝ ամուսնալուծված էին, թե՝ ոչ, որովհետեւ գնում-գալիս էին։ Համենայն դեպս, երեխաներն այստեղ էին։  Կինն էլ գնում-գալիս էր, երեխաները շաբաթ եւ կիրակի օրերին աստեղ էին»։

Նշենք, որ այս պահին բնակարանում իրականացվում է դեպքի վայրի զննություն է, կատարվում են քննչական գործողություններ։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 եւ 91 շենքերի արանքում դիեր կան: Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի եւ 5-ամյա աղջնակի դիերը: Ըստ որոշ տեղեկությունների՝ ամուսինը 1 օր առաջ զանգահարել է ամուսնալուծված կնոջը՝ ասելով, թե երեխաներին կարոտել եմ, խնդրել է կնոջը՝ երեխաների հետ գա իր տուն, ու արդեն, երբ օրը ուշ է եղել, նա կնոջն ասել է, թե՝ էս ժամին չեք կարող գնալ, մնացեք, առավոտյան կգնաք, ու առավոտյան տեղի է ունեցել ողբերգությունը։

Երեւանում երեխաներին 9-րդ հարկից ցած նետած հայրը 40 տարեկան է, երեխաները՝ 8 եւ 5 տարեկան. մանրամասներ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular