ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայիսի 5-ը Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 5-ին համաշխարհային հանրությունը նշում է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը, հայտնում է Calend.ru-ն։

Օրվա պատմությունը սկսվում է 1992 թվականից, երբ մայիսի 5-ին սահմանափակ հնարավորություններով մարդիկ եվրոպական 17 երկրներում միաժամանակ նշել են հաշմանդամների հավասար իրավունքների պահպանման պայքարի եւ ֆիզիկական, հոգեբանական կամ սենսորային սահմանափակումներով մարդկանց խտրականության դեմ պայքարի օրը։ Այդ ժամանակից ի վեր այդպիսի միջոցառումներն ավանդական են դարձել եւ անցկացվում են մայիսի 5-ին:

Այս օրվա նպատակը սահմանափակ կարողություններով մարդկանց իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրների վրա լայն հասարակայնության ուշադրությունը հրավիրելն է, քանի որ ակնհայտ է, որ աշխատանքի տեղավորման, կրթության եւ ենթակառուցվածքների հասանելիության նրանց իրավունքները շատ հաճախ չեն պահպանվում նույնիսկ տնտեսապես զարգացած երկրներում, էլ չենք ասում մյուսներում։

Քաղաքացիների ոչ մի խումբ չպետք է զրկված լինի իշխանությունների ուշադրությունից՝ անկախ ազգությունից, կրոնից, նյութական եւ առողջական վիճակից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով՝ աշխարհում ավելի քան 1 միլիարդ մարդ կամ երկրագնդի բնակչության 15 տոկոսը հաշմանդամության որեւէ տեսակ ունի։ Հաշմանդամներից ավելի քան 100 միլիոնը երեխաներ են։ Ընդ որում՝ հաշմանդամության ցուցանիշներն աճում են, եւ դա կապված է բնակչության ծերացման եւ քրոնիկական հիվանդությունների աճի հետ։

2006թ․ դեկտեմբերի 13-ին Նյու Յորքում ընդունվել է Հաշմանդամների իրավունքների մասին ՄԱԿ Կոնվենցիան, որը XXI դարում մարդու իրավունքների ոլորտում առաջին համակողմանի պայմանագրերից մեկն է։ Այն ուժի մեջ է մտել 2008թ․ մայիսի 3-ին՝ 50 երկրների կողմից վավերացվելուց հետո եւ ուղղված է սահմանափակ կարողություններով մարդկանց լիարժեք մասնակցությանը հասարակության քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային կյանքին, հաշմանդամների հանդեպ խտրականության վերացմանը, հաշմանդամների պաշտպանությանը եւ նրանց կողմից մարդու բոլոր իրավունքների եւ հիմնարար ազատությունների իրականացմանը, ինչպես նաեւ այդ իրավունքների ապահովման իրավական արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular