ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անշարժ գույքի վաճառքի գները կիջնեն 30 տոկոսով, վարձակալության գները՝ 50 տոկոսով. անշարժ գույքի գործակալության տնօրեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

COVID-19-ի տնտեսական հետևանքները չեն շրջանցել նաև անշարժ գույքի շուկան.Կադաստրի կոմիտեն հրապարակել է 2020 թ. առաջին եռամսյակին անշարժ գույքի շուկայի վերլուծությունը, ըստ որի՝ շուկան համավարակի հետևանքով ծագած խնդիրներին արձագանքել է գործարքների թվի կրճատմամբ:

 

168.am-ի հետ զրույցում  «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանն անդրադարձավ նաև համավարակի մեկ այլ կանխատեսելի հետևանքի՝ շուկայում սպասվող գնանկումներին. «Այս տարվա ընթացքում անշարժ գույքի վաճառքի գները կիջնեն շուրջ 30 տոկոսով, վարձակալության գները՝ 50 տոկոսով:

Առաջին երկու ամսում արդեն գործարքների նվազման հետ կապված դինամիկան տեսանելի կլինի»:

Շուկայում միտումները բացասական են. Գործակալության տնօրենը ներկայացրեց նաև հիմնական պատճառները.

«Տուրիստներ չկան, իսկ տուրիստները բավականաչափ մեծ գումար էին բերում երկիր: Նրանց մեծ մասը մեր սփյուռքահայերն էին, որոնք նաև գույք էին ձեռք բերում. այս տարի դա չի լինելու, ՌԴ-ից մեծ տրանսֆերներ էին կատարվում Հայաստան, որը նույնպես կրճատվելու է, և այս ամենը բերելու է նրան, որ գների անկում կունենանք, այսինքն՝ անշարժ գույքի պահանջարկը կնվազի»:

Նա նաև ընդգծեց համավարակի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների ուղիղ ազդեցությունը ոլորտի վրա. «Հաշվի առնելով այն, որ վարկավորումը բարձր է եղել վերջին երկու-երեք տարում, բավականաչափ վարկ է տրվել, ու, ինչպես հասկանում եմ՝ տուրիստական, սպասարկման ոլորտներում գործազուրկները կշատանան, հետևաբար՝ վճարումների խնդիրներ կլինեն. բանկերը կվերցնեն այդ գույքը, իրենք կհանեն վաճառքի, ինչը նույնպես կնպաստի գների անկմանը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular