ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի հյուրանոցներից մեկում մեկուսացված մեր հայրենակցի վիճակը վատացել է. նա վերակենդանացման բաժանմունքում է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Մոսկվայում ՀՀ դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներից մեկում 31-ամյա հայ տղամարդու մոտ ինֆարկտի նախանշաններ են առաջացել, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց մոսկվայաբնակ հայ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը, ով պարբերաբար այցելում է «Դոմոդեդովո»-ում գտնվող մեր հայրենակիցներին, ինչպես նաև կապի մեջ է հյուրանոցներում տեղավորված հայերի հետ, որոնք չեն կարողանում վերադառնալ Հայաստան: «Մինչև հյուրանոց տեղափոխվելը նա ունեցել է սրտի վիրահատություն, որի արդյունքում տեղադրել են 4 ստենդ։ Ամուսնական զույգը արդեն չունի ֆինանս և չի պատկերացնում՝ ինչպես պետք է վճարի բժշկական ծառայությունների դիմաց։ Իսկ Հայաստան գնալու մասին դեռ ոչ մի տեղեկություն չունեն»,- ասաց նա։ Մեզ հետ զրույցում 31-ամյա տղամարդու կինը՝ Արմինե Մելիքբեկյանը, փոխանցեց, որ ամուսինն այս պահին վրակենդանացման բաժանմունքում է և իրենք հնարավորություն չունեն բուժհաստատության ծախսերը հոգալու: Նա պատմեց, որ դեռևս ապրիլի կեսերից հայտ է ներկայացրել դեսպանատուն, որպեսզի իրենց տեղափոխեն Հայաստան, քանի որ ամուսինն առողջական լուրջ խնդիրներ ունի և բուժում է հարկավոր. «Մեզ չտեղափոխեցին Հայաստան, այլ տեղավորեցին հյուրանոցում: Ես, իհարկե, շնորհակալ եմ, որ մեզ կացարան հատկացրեցին, բայց ամուսնուս վիճակը գնալով վատանում էր, զանգում էի դեսպանություն, ասում էին՝ սպասեք: Ամուսնուս բուժում էր հարկավոր, ինչը չէր ստանում ու դրա արդյունքում հայտնվեց հիվանդանոցում»,- նեղսրտեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ ինքն աշխատել է Մոսկվայի գեղեցկության սրահներից մեկում, սակայն կորոնավիրուսի հետևանքով փակվելուց հետո հայտնվել են դրսում: Մարիամ Հովսեփյանն ահազանգեց նաև, որ հյուրանոցում գտնվող հղի կնոջ վիճակը ևս լավ չէ. «Նրա համար նույնպես շտապօգնություն են կանչել, բայց նրան տեղում օգնություն են ցուցաբերել և թողել հյուրանոցում։ Ասեմ նաև, որ հյուրատներում կան շատ ջերմող տղամարդիկ, ովքեր չունեն բժշկական ապահովագրություն ՌԴ-ում, հետևաբար տեղում բժշկական օգնությունը իրենց համար նույնպես կարող է լինել միայն վճարովի»,- ասաց նա։ Նշենք, որ մարտի 20-ից մինչև այսօր ՌԴ-ում ՀՀ դեսպանության օժանդակությամբ մերձմոսկովյան հյուրանոցներում ապահովվել է ՀՀ 1200 քաղաքացու կեցություն: Այսօրվա դրությամբ դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներում, հյուրատներում և ժամանակավոր կացարաններում գտնվում է ՀՀ 350 քաղաքացի, որոնք ապահովվում են սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով։ ՌԴ-ից ՀՀ վերջին չվերթը եղել է ապրիլի 23-ին, թե ե՞րբ կլինի հաջորդը՝ դեռևս անհայտ է։ Ապրիլ ամսին կազմակերպված 7 չարտերային թռիչքի արդյունքում Ռուսաստանից Հայաստան է վերադարձել մոտ 1500 քաղաքացի, որոնցից ավելի քան 1300-ը՝ անվճար հիմքով։

 

Սոնա Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular