ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շփացա՞ծ, թե՞ կրթված. Ովքեր են նորանշանակ նախարարների որդիները (Ֆոտոշարք)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Iravunk.com-ը գրում է.

Ինչպես ասում է իմաստուն ժողովուրդը` երեխաներն ընտանիքի հայելին են, իսկ երբ մեծանում են, դառնում են ընտանիքի պատիվը կամ պատուհասը:

Հատկապես հայ իրականության մեջ, սա առավել ընդգծված է, քանի որ հաճախ են մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվում այս կամ այն չինովնիկի որդիները:

Ընդորում` հիմնականում ոչ դրական ֆոնի ներքո: Թե ինչ սպասել նորանշանակ պաշտոնյաների` նախարարների որդիներից,«Իրավունքը» որոշակի մանրամասներ է պարզել:

ԶՈՒՅԳԵՐԻ ՀԱՅՐ ՆԱԽԱՐԱՐԸ

ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ երեք որդիների հայր է: Ուշագրավ է այն, որ նրա որդիներից երկուսը զույգ են` ԲՈՐԻՍ եւ ԱԼԵՔՍԱՆԴՐԱռաքելյանները:

18-ամյա տղաները դեռ բանակ չեն գնացել, սակայն հասցրել են լավ կրթություն ստանալ եւ լինել Եվրոպայում: Իսկ ավագ որդին`ԷԴՈՒԱՐԴ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ 21 տարեկան է:

ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՀԱՅՐ ՆԱԽԱՐԱՐԸ

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆՆ ունի մեկ զավակ, որին էլ տվել հոր անունը` ՆՈՐԱՅՐ ԱԼԹՈՒՆՅԱՆ: Իր հարցազրույցներից մեկում Լ. Ալթունյանը նշել է, որ երջանիկ մարդ է, քանի որ ունի կատարյալ կին եւ կատարյալ որդի: Ի դեպ, կրտսեր Ալթունյանը սովորել է Եվրոպայում: Նա զբաղվում է դասական երաժշտությամբ: Նախարար հայրիկը մի առիթով նույնիսկ անկեղծացել է, որ իր որդին շատ ավելի կարդացած է, քան ինքը:

ԶԻՆՎՈՐԻ ՀԱՅՐ ՆԱԽԱՐԱՐԸ

ՀՀ էկոնոմիկայի նախկին եւ ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ ունի մեկ դուստր եւ երկու ուստր: Երեխաների անունների ընտրության հարցում Ա. Մինասյանն ու նրա կինը`Աստղիկը, հավասար բաժանում են կատարել: Նրանց ավագ դուստրը` ԱԻԴԱ ՄԻՆԱՍՅԱՆԸ, կրում է Ա. Մինասյանի մոր անունը, իսկ մեծ որդին`ՍԵՅՐԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ, կրում է մորական պապի անունը: Մինասյան ընտանիքի փոքր որդին` ԳԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ է: Զավակների հարցում, իսկապես, հպարտանալու տեղ ունի Ա. Մինասյանը, քանի որ որդին` 18-ամյա Սեյրանը, ծառայում է Հայոց բանակում:

ՓՈՔՐԻԿ ՀՐԱՇՔՆԵՐԻ ՀԱՅՐ ՆԱԽԱՐԱՐԸ

ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆՆ ունի երկու երեխա` աղջիկ ու տղա: Դուստրն այս տարի գնաց առաջին դասարան, իսկ որդին` դեռ նախադպրոցական տարիքի է:

Ֆիննախարարի երեխաների մասին, միայն կարելի է ասել, որ, իսկապես հրաշք են: Այնպես որ, դեռ շատ տարիներ հետո նրանք կսկսեն հաշվել նախարար հայրիկի գրպանի եւ պետբյուջեի գումարները:

ՃԱՆԱՉՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՅՐ ՆԱԽԱՐԱՐԸ

ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻ երեխաների մասին, հանրությունը վաղուց է քաջատեղյակ: Նա ունի երեք զավակ` ՍԵԴԱ եւ ԱՐԻՆԱ Ամիրյաններն ու ՀԱՅԿ ԱՄԻՐՅԱՆԸ, ով դեռ մանուկ տարիքից հեռուստաէկրաններին էր, իսկ այսօր արդեն աշխատում է ԱՄՆ-ում: Ամիրյանների երեխաների համար հայրկիկ պաշտոնը որքան էլ անակնկալ էր, նույնքան էլ բնական, քանի որ մշտապես Արմեն Ամիրյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել ու եղել սիրված ժողովրդի կողմից:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ երեխաների հարցում բավական հետ է մնացել գործընկերներից: Նա ամուսնացած չէ: Այս դեպքում կարելի է հիշել արտասահմանյան մի ասացվածք, որն, իհարկե, խիստ վիճելի է` «Չկան երեխաներ, չկան խնդիրներ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular