ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մամուլի և խոսքի ազատությունը Հայաստանի կարևորագույն նվաճումներից է. Զոհրաբ Մնացականյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ուղերձ է  հղել մամուլի ազատության համաշխարհայի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ մամուլի և խոսքի ազատությունը Հայաստանի կարևորագույն նվաճումներից է, որին Հայաստանի հասարակությունը հասել է ազատության արժեքներին իր ձգտմամբ, իր ժողովրդավարական ընտրությամբ և այդ ընտրությունը պաշտպանելու ունակությամբ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ ԱԳ նախարարն իր ուղերձում նշել է. «Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ մամուլի բոլոր ներկայացուցիչներին և նրանց հսկայական լսարանին: 

Մամուլի ազատության համաշխարհային օրվա խորհուրդն առավել ընդգծված է այսօր, երբ ողջ միջազգային հանրությունն առերեսվում է նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած գլոբալ մարտահրավերներին: Այդ մարտահրավերների հաղթահարումը ենթադրում է քաղաքացիական համերաշխություն, որի ձևավորման կարևորագույն գրավականն է վստահելի ու փաստերի վրա հիմնված տեղեկատվության հասանելիությունը:  

Ազատ և անկախ մամուլը ժողովրդավարական հասարակությունների կենսունակության և  ժողովրդավարական վերափոխման շարժիչ ուժն է: Մամուլի և խոսքի ազատությունը Հայաստանի կարևորագույն նվաճումներից է, որին Հայաստանի հասարակությունը հասել է ազատության արժեքներին իր ձգտմամբ, իր ժողովրդավարական ընտրությամբ և այդ ընտրությունը պաշտպանելու ունակությամբ: 

Հայաստանը մեծապես կարևորում է խոսքի ազատությունը և լրատվամիջոցների անխափան գործունեության երաշխավորումը, տեղեկատվության հասանելիությունը, առավել ևս հակամարտության գոտիներում: Ազատ խոսքը և ազատ արտահայտվելու իրավունքը մեծ ներդրում կարող են ունենալ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular