ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է Խաչատրյանների ընտանիքի անդամների և հարազատների նկատմամբ իրականացվող հետապնդմանը։

«Ապրիլի 30¬-ին Ազգային անվտանգության ծառայությունը ծանուցում է ներկայացրել Գագիկ Խաչատրյանի  կնոջը  և  Գուրգեն  Խաչատրյանի կնոջը, ամուսինների մասով  քննվող քրեական գործի շրջանակներում ներկայանալ ԱԱԾ որպես վկա հարցաքննվելու համար: Վերջիններիս կողմից վարույթն իրականացնող մարմնին  հանձնվել էր գրավոր դիմում, որտեղ նշվել է, որ իրենց ներկայանալու դեպքում  օգտվելու են օրենքով նախատեսված մերձավոր ազգականի դեմ ցուցմունք չտալու  իրավունքից՝ խնդրելով հիմք ընդունել այդ դիրքորոշումը: 

Միաժամանակ, պայմանավորված ՀՀ-ում համաճարակային իրավիճակի օրեցօր վատթարացող դրությամբ, նաև այն, որ Գուրգեն Խաչատրյանի կնոջ խնամքի տակ են գտնվում մանկահասակ երեխաներ, խնդրում են բացառապես միայն վերոնշյալ դիրքորոշումը հայտնելու համար ԱԱԾ չներկայանալը համարել հարգելի: Սակայն ուշ երեկոյան հայտնել են, որ վարույթն իրականացնող մարմինը չի բավարարվել այս դիմումներով և նորից ծանուցում է ներկայացրել կանանց ԱԱԾ ներկայանալու  համար:

Մենք կարևոր ենք համարում ընդգծել, որ այս գործողությունները տեղի են ունենում ապօրինի ու գործին չառնչվող տասնյակ մարդկանց երկար հարցաքաննությունների ենթարկելու, հոգեբանական ճնշման, վախի ու ահաբեկելու մթնոլորտում։ Առանց որևէ հիմքի ձերբակալում են մարդկանց, այդ թվում նաև վարորդների։ Պետք է փաստել, որ սա ճնշում գործադրելու միջոց է, որը անկաշկանդ և անթաքույց օգտագործում է վարույթն իրականացնող մարմինը»։

Հիշեցնենք, որ դեռևս ապրիլի 28-ին «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հաղորդել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմների, ինչպես նաև իրենց հետ առնչվող այլ անձանց նկատմամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular