ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխանությունը ձեռքերը լվանում է և քաղաքացուն թողնում կորոնավիրուսի դեմ մեն մենակ. Անդրանիկ Թեւանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունն ամեն ինչ թարս է անում, որոշումներն ուշացած են, անպատասխանատու և ոչ կոմպետենտ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:

«Եթե կորոնավիրուսով վարակվածների՝ վերջին օրերի տեմպը պահպանվի, ապա 2 շաբաթից Հայաստանում մենք կհատենք 4.000–ի սահմանագիծը։

Իշխանությունն ամեն ինչ թարս է անում։ Որոշումներն ուշացած են, անպատասխանատու և ոչ կոմպետենտ։

Երբ պետք էր կանխարգելիչ միջոցառումներ անել, ոչինչ չարեցին։

Երբ պետք էր արտակարգ դրություն հայտարարել, «այո»–ի քարոզով էին զբաղված՝ մարդկանց մեծ խմբերով հավաքելով ու վարակի տարածմանը նպաստելով։

Երբ պետք էր արտակարգ դրության պայմաններում արտակարգ միջոցառումներ իրականացնել (վարակի օջախների բացահայտում և ռիսկերի կառավարում, թեստավորման մեծ քանակի ապահովում, հոսպիտալացման պայմանների ստեղծում, թոքերի արհեստական օդափոխիչ սարքերի ձեռքբերում, ախտահանման աշխատանքների կազմակերպում, տնտեսության «բացման» նախապատրաստական աշխատանքների իրականացում, քարոզչություն և այլն), զբաղված էին լրիվ այլ խնդիրներով։ Արտակարգ դրության ռեժիմը կրեց ձևական բնույթ։ Հա՛մ վարակի դեմ պայքարը ձախողվեց, հա՛մ տնտեսությունը հսկայական հարված ստացավ։

Հիմա ուզում են երկուշաբթի օրվանից գործնականում հրաժարվել սահմանափակումներից, քանզի սոցիալ–տնտեսական ճնշումների տակ են մնացել։

Եթե սկզբում ասում էին, թե բա կորոնավիրուսն ում շունն է ու արտակարգ դրություն չէին հայտարարում, ապա հիմա էլ ասում են՝ վարակվածներն ում շունն են, որ իրենց պատճառով անհանգստանանք։ Մինչդեռ անցած 1,5 ամիսը պետք է օգտագործվեր տնտեսական կյանքի աշխուժացումը նախապատրաստելու համար։

«Գնացեք ձեր գլուխը ինքներդ պահեք կամ էլ թող ձեր ունևոր հարևանները, բարեկամները ձեր խնդիրները հոգան»․ սա՛ է վարչապետի որդեգրած քաղաքականության կարգախոսը կորոնավիրուսային պայմաններում։

Այն, որ պետք է տնտեսության ճյուղերն աշխատեն, հասկանալի է, բայց դրան զուգահեռ պետք է ամեն ինչ անել, որ մարդկանց կյանքի ու առողջության առումներով նվազագույն կորուստներ ունենանք։ Զրո աշխատանք կա այս ուղղությամբ։ Իշխանությունը զբաղված է բացառապես քաղաքական բանսարկություններով ու քրեաքաղաքական սերիալներ ապահովելով։

ՀՀ իշխանությունը ձեռքերը լվանում է և քաղաքացուն թողնում կորոնավիրուսի դեմ մեն մենակ։ Իսկ դա նույնն է, որ հնարավոր պատերազմի դեպքում մարդկանց հանես բաց դաշտ, չկիրառես հակաօդային պաշտպանության համակարգերը և հայտարարես, թե ով ինչպես կարող է, թող պաշտպանվի։

Ու մինչ քաղաքական դաշտում ադիբուդիական կրքեր են բորբոքվում, Հայաստանը կարող է վերածվել կովկասյան Իտալիայի՝ այդտեղից բխող բոլոր տխուր հետևանքներով։ Սրա՛ մասին է պետք մտածել։ Թե չէ կոռուպցիոն սկանդալներով ու քաղաքական հետապնդումներով այլևս ոչ մեկի չես զարմացնի»,- գրել  է նա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular