ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոչիի մոտ հայկական A-320 օդանավի ողբերգական կործանումից անցել է 14 տարի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2006 թվականի այս օրը՝ մայիսի 3-ին, Երեւան-Սոչի RNV967 չվերթն իրականացնող «Արմավիա» ընկերության Airbus A320-211 օդանավը Սոչիում վայրէջք կատարելիս ափից 6 կմ հեռավորության վրա ընկավ Սեւ ծովը։ Զոհվեցին օդանավի բոլոր 105 ուղեւորներն ու անձնակազմի 8 անդամները։ Օդանավն ամբողջովին կործանվեց եւ նրա մասերը հանգչեցին 514 մետր խորության վրա։ Օդանավում կային Հայաստանի 85 քաղաքացի, որոնցից 8-ը՝ անձնակազմի անդամներ, Ռուսաստանի 26, Ուկրաինայի 1 եւ Վրաստանի 1 քաղաքացիներ։ Օդանավի հրամանատարն էր 40-ամյա օդաչու Գրիգոր Գրիգորյանը։ Ճակատագրական ավիավթարի զոհերի թվում էին «Արմավիա» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Յարալովը, «Comedy Club» հայտնի հումորային շոուի հեղինակներից, ՈՒՀԱ-ի սցենարիստ եւ խաղացող Արթուր Թումասյանը։ Ավիավթարի հետաքննությունն իրականացրեց Միջպետական ավիացիոն կոմիտեն։    

Հետաքննության արդյունքների համաձայն, ավիավթարի պատճառը անձնակազմի՝ ինքնաթիռի տվյալ մոդելի թռիչքային շահագործման կանոններին չհամապասխանող չհամաձայնեցված գործողություններն էին, որոնք կատարվել էին կարգավորողի հրահանգով երկրորդ շրջան կատարելու համար բարձրություն հավաքելու ժամանակ։ Վթարից հետո որոշ ԶԼՄ-ներում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ ողբերգության պատճառը եղել է ինքնաթիռում քրեական տարրերի առկայությունը եւ հրաձգությունը։ Այդ ասեկոսեները պաշտոնապես հերքվել են Միջպետական ավիացիոն կոմիտեի կողմից։ Ողբերգության առիթով մայիսի 5-ին եւ 6-ին Հայաստանում երկօրյա սուգ հայտարարվեց։

А-320 ինքնաթիռը ստեղծվել է Airbus Industrie խոշորագույն եվրոպական կոնցեռնի կողմից 1987 թվականին՝ փոքր եւ միջին հեռավորության ավիաուղիների համար։ Առաջին թռիչքն իրականացվել է 1987-ի փետրվարի 22-ին։ Ինքնաթիռի կոմերցիոն շահագործումը սկսվել է 1988-ի ապրիլին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular