ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ կառավարությունն ի վիճակի չէ նորմալ «հաց» բաժանել մարդկանց, շեշտը փորձում է դնել տեսարանների վրա. Աշոտյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

 

«Հռոմեացի գրող-երգիծաբան Յուվենալը մոտ 2 000 տարի առաջ բանաձևեց Հռոմեկան կայրությունում իշխանության պահպանման գաղտնիքը, որով վերնախավը բանեցնում էր իր ազդցությունը Հին Հռոմի շարքային ժողովրդի վրա: Այդ բանաձև կոչվում էր Panem et circenses՝ հաց և տեսարաններ:

Այս բանաձևի կենսունակությունը բազմիցս ապացուցվել ինչպես հին ժամանակներում, այնպես էլ միջնադարում և նոր պատմության մեջ: Ավտորիտար, հակաժողովրդավարական իշխանությունները բոլոր ժամանակներում, խաղաղալով մարդկանց բնական պահանջների և ցածր ինստինկտների հետ, հաջողությամբ պահել են իրենց ազդեցությունը, ժողովրդին թուլափայ շպրտելով տարաբանույթ տպավորիչ ներկայացումների և անվճար կամ էժան սննդի տեսքով:

Հռմեական կայսրերը գիտեին, որ բնակիչներին ձրի ցորեն բաժանելը պետք է զուգակցվի տարաբնույթ ազդեցիկ ու թանկ միջոցառումներով՝ գլադիատորական մարտերով, էկզոտիկ կենդանիներով, տրիումֆալ երթերով, զանազան խաղերով և այլն: Ժողովրդին պահում էին, մեր օրերի լեզվով ասած, «փորը կուշտ, տակը չոր» վիճակում։

Այս բանաձևի կենսունակությունն իր երկու բաղադրիչների ճիշտ զուգակցման մեջ էր, քանզի միայն հացով կամ, հատկապես, միայն տեսարաններով այն չի աշխատում:

Ներկյաիս Հայաստանի «փոքրիկ Նեռոնը» համաճարակի ֆոնին օրեցօր խորացող ժողովրդի սոցիալական խնդիրների սաստկացման պարագայում, երբ կառավարությունը ի վիճակի չէ նորմալ "հաց" բաժանել մարդկանց, շեշտը փորձում է դնել տեսարանների վրա:

Սա է պատճառն անիմաստ ու պարզունակ լայվերի, սկանդալային գրառումների, մրցակիցների հանդեպ սաստկացող քրեական հետապնդումների և դատարկ տեղը բարձր աղմկելու անմեղոսունակ տեսարանների:

UCOM-ի գործ... Մինասյան... Վանեցյան... Քոչարյան... Սարգսյան... Իշխանությունը հորինված տեսարանների պակաս չի ունենալու։

Բայց ինչպես բազում այլ դեպքերում, այս անգամ ևս նա պատմության դասեր չգիտի և չի հասկանում, որ առանց հացի, միայն տեսարաններով ժողովդրին լռեցնել չի կարողանալու:

Դեռ 22 թվականին կայսր Թիբերիուսը խոստովանել էր, որ առանց հռոմեացիներին ցորեն բաժանելու օրենքի պետությունը կործանվելու է։

«Հաց չկա, բայց դուք յոլա գնացեք» տարբերակը չի աշխատելու և միայն մոտեցնելու նեռոնական իշխանության վախճանը։

Դատարկ ստամոքսը տեսարաններ չի մարսում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular