Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում 85 հիվանդ է բուժվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով 85 հիվանդ է բուժվում, նրանցից 79-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:
«Մեկուսացման ցուցում ստացած շիրակցի 16 քաղաքացիների մոտ, որոնք 14 օր մեկսացման վայրում գտնվելուց հետո, ըստ ցուցման, անցել են թեստավորում, նմուշառումը դրական արդյունք է ցույց տվել։ 16 հիվանդներն այժմ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են։
Երեւան տեղափոխված հիվանդների թիվը 19-ն է, ընդհանուր առմամբ առողջացել եւ հիվանդանոցից դուրս է գրվել 18 պացիենտ։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 305 քաղաքացի»։