ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախցիներն օգտվում են ՀՀ-ում՝ մինչև 18 տ. երեխա ունեցող ընտանիքներին տրվող 26.500 դրամներից. նախարարությունը պարզաբանում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության բնակիչները ևս կարողանում են օգտվել ՀՀ կառավարության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնած՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրից, որով 26.500 դրամ աջակցություն է տրամադրվում մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ արցախցիները էլեկտրոնային դիմումներ են գրում, որպեսզի օգտվեն ծրագրից, սակայն մի մասի տյալները չեն գտնվում համակարգում: ԼՈՒՐԵՐ.com-ը պարզաբանում ստանալու համար զրուցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանի հետ. «Մենք հստակ տեղեկություններ չունենք այն մասին, որ եղել են նման դեպքեր, սակայն կարող եմ ասել, որ զուտ տեխնիկապես դա բացառել չի կարելի, քանի որ կառավարության որոշմամբ որոշակի փոփոխություններ տեղի ունեցան աջակցության տրամադրման կարգում, այդ թվում՝ վերացվեց հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու պարտադիր պահանջը»,- ասաց նա: Նրա խոսքով՝ քաղաքացին դիմում ներկայացնելիս՝ այլևս չի նշում իր հաշվառման հասցեն, ըստ այդմ՝ եթե համապատասխանում է կարգով սահմանված մյուս բոլոր չափանիշներին, ապա ստացել է: Նշենք` 9-րդ միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնց մոտ առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝ երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, երեխայի ընտանիքը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.01-ից, երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. մարտի 31-ի դրությամբ չեն հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել: 
Սոնա Հարությունյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular