ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայիսի 1-ը տոնական է եղել կենդանիների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամեն տարի մայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգին ազդարարել է տարեշրջանի պաշտոնական բացման մասին։ Պայմանավորված արտակարգ դրությամբ` այս տարի Երևանի կենդանաբանական այգին փակ է։

 

Երևանի կենդանաբանական այգուց հայտնում են, որ տարեմուտի օրն այս տարի ևս տոնական է եղել կենդանիների համար։ Այգու գրեթե բոլոր կենդանիների համար կազմակերպվել են տարբեր խաղեր և զբաղվածություններ։ Կենդանաբանական այգու աշխատակիցերն ամեն ինչ արել են, որպեսզի այգու բնակիչներին տան այն ջերմությունը, որն ամեն տարի այս օրը ստանում են այցելուներից։ Գորշ արջերի մոտ վուշի պարանի վրա խնձորներ են ամրացվել, գետաձի Թայֆունի համար պատրաստվել է բանջարեղեններով տորթ, Բունկա անունով փղի համար պատրաստվել է գլուխկոտրուկ․ սնունդը՝ գնդակի մեջ և այլն:

Ի դեպ մարտի 15-ին այգում ծնվել է տարվա առաջին ձագուկը՝ շոտլանդական պոնի։ Կենդանու անունը այգու աշխատակիցները դրել են Ավետիս՝ բարի լուրի ակնկալիքով։ Առաջիկայում սպասվում են ծնունդներ նաև սմբակավոր կենդանիների մոտ․ եղնիկներ, մուֆլոններ, բեզոարյան այծեր։ 2020 թվականին նախորդ տարվա համեմատ սպասվում են ավելի շատ ծնունդներ՝ պայմանավորված այգում առկա առաջնածիններով։

Երևանի կենդանաբանական այգում պահվում են անվտանգության բոլոր կանոնները, աշխատակիցներն ուշադիր են իրենց հոգածության տակ գտնվող կենդանիների առողջության նկատմամբ։

Երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Երևանի կենդանաբանական այգում մեկնարկել է «Գրիր կենդանուն՝ գրիր ընկերոջդ» նախագիծը։ Նախագծի էությունը հետևյալն է՝ փոքրիկները նամակներ են գրում իրենց սիրելի կենդանիներին և ստանում պատասխան նամակ։ Լավագույն նամակների դեպքում արտակարգ դրության ավարտից հետո կլինեն նաև անակնկալներ։ Նամակները հրապարակվում են «Ֆեյսբուք»-ի այգու էջում։ Առաջիկայում «Ֆեյսբուք»-ի էջում կտեղադրվեն նաև տեսանյութեր, որոնց միջոցով կներկայացվեն հետաքրքիր տեղեկություններ, փաստեր այգու կենդաների մասին, կլինեն նաև ուղիղ միացումներ կենդանիների ազատավանդակներից:

 

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular