ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանի ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Աշխատանքի օրվա առթիվ: Ստեղծարար, արարող ու դարեր շարունակ հողի հետ կռիվ տված մեր ժողովուրդը շատ լավ գիտի աշխատանքի գինը: Նախնիներից ժառանգած օրինակով մեր սերունդները ջանք չեն խնայել մեծ նվիրումով ու ամենօրյա քրտնաջան աշխատանքով հայրենի երկիրը շենացնելու, զարգացնելու և ժամանակակից աշխարհին հաղորդակից դարձնելու գործում: Իր աշխատասիրությամբ հայրենիքի բարգավաճմանն ու առաջընթացին անձնվիրաբար ծառայած յուրաքանչյուր հայորդի արժանի է մեծ հարգանքի ու գնահատանքի: Աշխատանքի օրը նաև լավ առիթ է՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելու և վեր հանելու բոլոր այն խնդիրները, որոնք այսօր մտահոգում են մեզանից յուրաքանչյուրին: Մեր բոլորի պարտքն է միասնական ջանքերով և ձեռք ձեռքի հաղթահարել գործազրկությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, զարկ տալ տնտեսության զարգացմանը և որ ամենակարևորն է՝ընձեռել մարդկանց արժանապատիվ ապրելու հնարավորություն: Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ այս տարի տոնը դիմավորում ենք միանգամայն այլ պայմաններում: Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորանքներս ու երախտագիտությունս հղել հատկապես բուժաշխատողներին, որոնք արդեն մոտ երկու ամիս՝ գիշեր-ցերեկ, կռիվ են տալիս մարդկային կյանքեր փրկելու և մարդուն ամենաթանկը՝ առողջությունը վերադարձնելու համար: Հարգանքներս բոլոր այն մարդկանց, որոնք այս օրերին աշխատում են արտակարգ ռեժիմով ու ծանրաբեռնված գրաֆիկով՝ հանուն ճգնաժամային իրավիճակի հաղթահարման: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ Աշխատանքի օրվա առթիվ: Թո՛ղ բոլորս ապրենք այնպիսի երկրում, որտեղ արժանապատիվ աշխատանքն ու բարեկեցիկ կյանքն այլևս կլինեն իրականություն: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular