ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անհավանական էներգետիկա ուներ…». Նազենի Հովհաննիսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին Նազենի Հովհաննիսյանը գտնվում է Արցախում և այնտեղից պարբերաբար նոր լուսանկարներ ու գրառում է կատարում:

Ներկայացնում ենք հաղորդավարուհու ամենաթարմ լուսանկարն ու գրառումը.

«Բովուրխանի Վանական համալիրն է, խոնարհված եկեղեցիներից մեկը. անհավանական էներգետիկա ուներ։ Քչերը գիտեն տեղը, անգամ Արցախցիներից շատերը չեն եղել, թեև մոտ է Ստեփանակերտին… Հուսամ մի օր բոլոր ՀԱՅՈՑ ՎԱՆՔԵՐՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ կվերականգնվեն ու կդառնան ԳՈՐԾՈՂ։

Վիքիից է. Վանք-ամրոցը գտնվում է Արցախի Ասկերանի շրջանում` Ննգի գյուղի անտառներում՝ Բովուրխան լեռան հյուսիսային լանջին:

Այն հիմնել է Շախնազարյանների իշխանական տոհմի նշանավոր մելիք` Վարանդայի իշխան Բաղրը: Նա իշխել է XVIIդ. առաջին կեսին մինչև 1646թ.: Սարը և վանք-ամրոցը մելիքի անունով կոչվել է Բաղրխան: Անվանումը հետագայում վերափոխվել և դարձել է Բուրուխան, Բովրխան, Բովուրխան:

Համալիրը բաղկացած է եկեղեցուց, բնակելի, տնտեսական ու արտադրական շինություններից և շրջապատված է պարիսպներով ու աշտարակներով: Համեմատաբար լավ է պահպանվել արևելյան մասում գտնվող եկեղեցին: Բոլոր տվյալները ցույց են տալիս, որ եկեղեցին կառուցվել էր XVIIդ.:

Վանքային համալիրում պարիսպը ընդգրկում է 40×18,5մ մակերեսով տարածք: Ամրոցը ունեցել է ջրմուղ և դեպի Ննգի գյուղը տանող գաղտնուղի:

Բովրխան լեռան ստորոտում գտնվում են վանքի աղբյուրը և ամրոցի պաշտպանական համակարգի մեջ մտնող չորս դիտակետ, Լեռի-խաչ և Անահիտ մատուռները:

Բովուրխանը հանդիսանում էր պաշտամունքային կենտրոն և Վարանդայի մելիքության ամառային նստավայրը: Բացի դրանից, XVIIIդ. առաջին կեսին այստեղ տեղակայված էր Քարքարի կայազորը»,- գրել է դերասանուհին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular