ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չի կարելի ոստիկանությանը մտցնել քաղաքականություն. Վլադիմիր Գասպարյան. News.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես չեմ կարծում, որ երեկ Գավառի հիվանդանոցում այն իրավիճակն է եղել, որ պետք է ոստիկանները կրակեին։ NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն՝ անդրադառնալով ողջ հանրապետությունը ցնցած միջադեպերին։

«Ոստիկանությունը պետք է արհեստավարժ լինի, իմանա՝ երբ պետք է ուժ գործադրել, պետք է ի նկատի ունենալ, որ  բորբոքված մասսա կա, մարդիկ են սպանվել, ոստիկանությունը պետք է համապատասխան աշխատանքներ տարած լիներ»,–ասել է Վլադիմիր Գասպարյանը՝ չցանկանալով կատարվածի  համար մեղավորներ կամ պատասխանատուներ փնտրել։

Նախկին ոստիկանապետի կարծիքով՝ ճիշտ չէ առանձին պաշտոնյաների սխալները համակարգին վերագրելը։

«Ցավալի է, որ նման դեպքեր են գրանցվում, և ես ցավ եմ ապրում, որ ոստիկանությունը այսպիսի քննադատության է արժանանում։ Ոստիկանությունը միայն ոստիկանապետը չէ, ոչ էլ իր տեղակալները, ոստիկանությունը համակարգն է, և բոլոր սխալները վերագրել համակարգին, մեղմ ասած, ճիշտ չէ»,-ասել է Վլադիմիր Գասպարյանը։

Դիտարկմանը, թե կրիմինալի «մեջքը կոտրելու» փոխարեն ոստիկանության «մեջքն է կոտրվում», Վլադիմիր Գասպարյանն արձագանքել է.

«Կրիմինալի մեջքը չենք կոտրել, օրենք ընդունելով չի կրիմինալի մեջքը կոտրելը։ Իսկ ոստիկանությանը պետք չէ վրաերթի ենթարկել. թողեք ժամանակն անցնի, միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք կպաշտպանեն պետական, պահպանողական մոտեցումներն ու սկզբունքները»։

Ըստ նախկին ոստիկանապետի՝ պետք է թողնել, որ ոստիկանությունը ինքնուրույն լինի և պահպանել ոստիկանության՝ ազգային լինելու սկզբունքը։

«Ոստիկանությունը չի կարող լինել կարգադրություններ անող։ Ես կարծում եմ, որ որոշ ուժեր ոստիկանությունում պարզապես չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ է իրենց սպասվում։ Այն ծրագրային բարեփոխումները, որ մենք կատարում էինք, դա լավագույն տարբերակն էր, հիմա ինչ-որ փոփոխություններ են անում, սակայն ոստիկանությունը նուրբ օրգան է, նա զգում է այդ մթնոլորտը, ոստիկանները ռիսկային գոտում են աշխատում, նրանց պետք է պաշտպանել, նրանք պետության մարդիկ են, չի կարելի կուսակցական մարդիկ սարքել, չի կարելի ոստիկանությանը մտցնել քաղաքականություն, տեղին, թե անտեղին դեմ տալ դրան»,-ասել է նա և ընդգծել. «Ճիշտ չեմ համարում ոստիկանությունը  քաղաքական հարցերին խառնելը. պետության մարդը պետք է վեր լինի կուսակցական մոտեցումներից»։

Վլադիմիր Գասպարյանը մտավախություն է հայտնել, որ եթե շարունակեն ոստիկանության հետ նման կերպ վարվել, հետագայում երկար տարիներ կպահանջվի վերականգնելու ոստիկանության համբավը։

«Եթե պետությունը շահագրգռված լինի ամուր ոստիկանություն ունենալով, ոստիկանն էլ իր հերթին շահագրգռված կլինի անվերապահորեն ծառայել պետությանը։ Վայ էն ոստիկանությանը, որը  քաղաքական պատվերներ է կատարում, պետք է ոչ թե ճիշտ լինել, այլ  ճշմարտիտ, այդ սկզբունքով եմ ես առաջնորդվել»,-եզրափակել է նախկին ոստիկանապետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular