ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխանությունները մտադիր են մարել բյուջեի աղետալի դեֆիցիտը նոր վարկերի ներգրավման միջոցով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի կառավարությանը ծախսերի առումով ճկունություն կտրվի միայն կորոնավիրուսի եւ դրա պատճառով հայտարարված արտակարգ դրության հետեւանքների մեղմման ուղղված միջոցառումների իրականացման մասով: Այս մասին ապրիլի 29-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին «2020 թվականի պետական ​​բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը

Նա, մասնավորապես, նշեց, որ պատգամավորների շրջանում այնպիսի կարծիք կա, որ առաջարկվող նախագիծը սկզբունքորեն վերանայում է Ազգային ժողովին վերապահված գործառույթների մեծ մասը, բայց դա, ըստ նախարարի, իրականությանը չի համապատասխանում: Արդյունքում, Ջանջուղազյանը մի քանի անգամ ստիպված եղավ կրկին ընթերցել օրինագծի հիմնական կետերը` բյուջեի վերանայման առումով գործադիր իշխանության կողմից խորհրդարանի գործառույթների յուրացման կապակցությամբ խորհրդարանականների, մասնավորապես, «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների վախերը ցրելու համար:

Ատոմ Ջանջուղազյանը նաեւ պարզաբանեց բյուջեում ծագած դեֆիցիտի հետ կապված իրավիճակը: Այդպես, ըստ նրա, դեֆիցիտի ընդհանուր ծավալը 324 միլիարդ դրամ կկազմի` նախատեսված մակարդակի համեմատ ավելանալով 169 միլիարդ դրամով: Ավելի վաղ նախատեսված մակարդակը 161 միլիարդ դրամ էր կազմում: Այսպիսով, պետական բյուջեի դեֆիցիտը մարելու համար անհրաժեշտ միջոցների ընդհանուր գումարը 260 միլիարդ դրամ կկազմի: Ըստ կառավարության` դեֆիցիտը մարումը հնարավոր է վարկային ռեսուրսների ներգրավմամբ, պետական գանձապետական պարտատոմսերի թողարկմամբ եւ եվրապարտատոմսերի հերթական տրանշերով: Եվ սա այն դեպքում, որ նախքան Փաշինյանի` իշխանության գալը կտրականապես դեմ էր հանդես գալիս նոր վարկերի ներգրավմանը:

Նախարարը տեղեկացրեց, որ ֆինանսավորման աղբյուրներից մեկը կդառնա Արժույթի միջազգային հիմնադրամը, որը համաձայնել է մոտ 300 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին: Ինչպես նշեց ՀՀ Ֆինանսների նախարարը, Հայաստանը վարկատուների կողմից որպես կայուն եւ դինամիկ զարգացող վարկառու պետություն է դիտարկվում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular