Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում այսօր ժամը 14:55-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արտյոմ Արսենի Վարդերեսյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցում է, որ պեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: