ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հողամասերը կապի օպերատորներին ենթավարձակալության հանձնելու դեպքերով հարուցվել են քրգործեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ հանձնելու, այնուհետև դրանք հեռահաղորդակցության կապի օպերատորներին ենթավարձակալությամբ տրամադրելու դեպքերի վերաբերյալ իրականացված մշտադիտարկման արդյունքների մասին տեղեկանքը։ Համաձայն վերջինիս՝ մշտադիտարկման արդյունքում պարզվել են պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը համայնքների ղեկավարների կողմից բավականին ցածր վարձավճարով վարձակալության տրամադրելու, ապա դրանից գրեթե անմիջապես հետո վարձակալի կողմից այդ գույքը կամ դրա մի մասը մի քանի, ընդհուպ տասնյակ անգամ թանկ վարձավճարով հեռահաղորդակցության կապի օպերատորներին ենթավարձակալության հանձնելու դեպքեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

 

«ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ իրականացրած մշտադիտարկման արդյունքները պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում դարձվել են ուսումնասիրության առարկա: Հաշվի առնելով, որ նկարագրված սխեմայի կիրառումը կարող է ընդգրկել հանրապետության ողջ տարածքը՝ ներառելով բազմաթիվ համայնքներ՝ ՀՀ գլխավոր դատախազը մարզերի դատախազներին հանձնարարել է յուրաքանչյուր մարզի կտրվածքով նախաձեռնել մանրակրկիտ ուսումնասիրության իրականացում՝ պարզելու ՊՎԾ մշտադիտարկմամբ ներկայացված դեպքերից բացի այլ համայնքներում ևս նման սխեմայով գործարքների իրականացման հավանականությունը, ընդհանրապես բոլոր նպատակներով պետական կամ համայնքապատկան հողմասերի վարձակալության տրամադրումը օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ իրականացված լինելու, սեփականատիրոջ կողմից հողամասերը վարձակալներին ենթավարձակալության հանձնելու իրավունք տրված լինելու, ենթավարձակալության հանձնված հողամասերում, ըստ դրանց նպատակային նշանակության, հեռահաղորդակցության կայանների տեղադրումն ու շահագործումը թույլատրելի համարվելու, հեռահաղորդակցության կայանների տեղադրման տարածքը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ազդեցության փորձաքննության ենթարկված լինելու, այդ կայանները պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների դրական եզրակացության առկայությամբ տեղակայելու և շահագործելու հանգամանքները:

Ուսումնասիրությունների արդյունքներից ելնելով՝ միջոցներ են ձեռնարկվելու նաև օրենսդրության պահանջների խախտմամբ կնքված ենթավարձակալության պայմանագրերը լուծելու և սահմանված իրավական ընթացակարգերի պահպանմամբ համայնքների և վարձակալների միջև նոր պայմանագրերի կնքման ուղղությամբ:     

Ուսումնասիրությունների լիարժեքությունը և համակողմանիությունն ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից համապատասխան հարցումներ են կատարվել և վերաբերելի փաստաթղթեր են պահանջվել ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ առողջապահության նախարարություններից, ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, և ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:

Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի՝ հանրապետության 8 մարզերում (Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Լոռու) դատախազությունների կողմից արդեն սկսել են իրականացվել ակտիվ, լայնածավալ ուսումնասիրություններ, որոնց համատեքստում հետաքննության մարմիններին տրվել են բազմաթիվ դեպքերով քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարություններ:

Արդյունքում նախապատրաստված նյութերով արդեն իսկ առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու, փաստաթղթեր  կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցավոր սխեմաների կիրառմամբ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ:

Դրանց ընթացքի, արդյունքների վերաբերյալ առաջիկայում պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular