ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիլիջանի պետական քոլեջի աշխատակիցներին ազատում են աշխատանքից. ահազանգում է նախկին աշխատակիցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դիլիջանի պետական քոլեջում ապօրինություններ են տեղի ունենում: Պատճառը տնօրենն է, ով աշխատակիցներին ազատում է աշխատանքից կամ կրճատում նրանց հաստիքները: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քոլեջի նախկին աշխատակիցներից Անուշ Խանզադյանը: Վերջինս նշում է, որ տնօրենն աշխատանքից ազատում է այն աշխատակիցներին, որոնց ինքը չի ընդունել:

 

«Դիլիջանի պետական քոլեջի ներկայիս տնօրեն Գոհար Անտոնյանն սկսել է պաշտոնավարել 2017թ-ից: Սակայն, մեկ տարի անց նա ազատվում է աշխատանքից, քանի որ քոլեջում անցկացված տեսչական և աուդիտորական ստուգումների արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ, նա ստացել է երկու նկատողություն, պարզվել է, որ քոլեջը ունի 6 մլն կրեդիտորական պարտք: Նույն այդ ժամանակահատվածում տնօրենի պաշտոնակատար է նշանակում Վահագն Հովհաննիսյանին, ով ամուսինս է և աշխատում էր այլ հաստատությունում»,-ասաց Խանզադյանը:

Նա պատմեց, որ տնօրեն Անտոնյանն, այնուամենայնիվ, կարողանում է նորից վերադառնալ պաշտոնին՝ դատարանում բեկանելով աշխատանքից ազատման հրամանը. «Նա անաշխատունակության թերթիկ է ներկայացրել ԿԳՆ, հարկ եմ համարում նշել, որ նրա ամուսինը Դիլիջան քաղաքի շտապօգնության բժիշկ է»:

Խանզադյանը նշեց, որ, վերադառնալով երեխայի խնամքի արձակուրդից, պարզում է, որ իր հաստիքը չկա, քանի որ նախկին տնօրեն Անտոնյանն իր հաստիքը չի ներառել հաստիքացուցակում, ուստի նրան առաջարկում են այլ հաստիք: Այդ ընթացքում քոլեջը՝ տնօրենի պաշտոնակատար Վահագն Հովհաննիսյանի ղեկավարությամբ շարունակում է բնականոն աշխատել, լուծվում են ֆինանսական խնդիրները: 

«2019 թ-ի նոյեմբերին Գոհար Անտոնյանը նորից վերադառնում է տնօրենի պաշտոնին: Մենք մի քանի ամիս աշխատեցինք, բայց  2020թ-ի փետրվարի 10-ին ստացա գրավոր ծանուցում՝ աշխատանքից ազատելու մասին: Ի պատասխան իմ բանավոր հարցմանը՝ նա պատասխանեց, որ քոլեջը չունի համապատասխան ֆինանսական միջոցներ, որպեսզի ինձ այլ հաստիքի տեղափոխի և նշեց, որ ես ոչ մի հաստիքի չեմ համապատասխանում: Սա այն դեպքում, երբ ունեմ բարձրագույն կրթություն և 15 տարվա աշխատանքային փորձ, որից 5 տարին՝ քոլեջում»,-ընդգծեց նա:

Մեր զրուցակիցը սրտնեղեց, որ տնօրենն իր համար ոչ սիրելի մարդկանց ազատում է աշխատանքից կամ  հաստիքը կրճատում, մինչդեռ իր մտերիմների համար կարողանում է հաստիք գտնել. «Ինձ և մի քանի այլ աշխատակիցների նա ազատել է աշխատանքից, մի մասի հաստիքներն էլ կրճատել է: Արդեն փաստաբան ունեմ, դատարան եմ դիմելու, որպեսզի վերադառնամ աշխատանքի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular