ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բուհ ընդունվել մեկ քննությամբ. որքանո՞վ է ճիշտ որոշումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց այն մասին, թե այս տարի  ինչպես կիրականացվեն բուհերի ընդունելության քննությունները: Նա, մասնավորապես, նշեց, որ բուհ ընդունվողները միայն մեկ առարկայից են քննություն հանձնելու, բնականաբար, մասնագիտությամբ պայմանավորված՝ այդ առարկան տարբեր է լինելու: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ:

 

«Ես հույս ունեմ, որ այդ որոշումը կայացվել է տարբեր շահառու կողմերի հետ քննարկումների արդյունքում: Գիտեմ, որ առաջարկ է եղել, որպեսզի  քննություններն ավելի ուշ տեղափոխել, այդպիսով իսկ հնարավորություն տալ դիմորդներին բաց թողնված դասերը լրացնել և քննություններն ավելի լավ հանձնել»,-ասաց նա:

Փորձագետն ընդգծեց, որ հայոց լեզուն պարտադիր պետք է լիներ քննությունների ցանկում՝ անկախ  ընտրված մասնագիտությունից, քանի որ դա մեր մայրենի լեզուն է:

Մխիթարյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում լավագույն տարբերակին հասնելու համար կարևոր է բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքը հաշվի առնել և նոր միայն որոշում կայացնել. «Պետք է կարևորել յուրաքանչյուրի կարծիքը՝ սովորողների, սովորեցնողների, ծնողների: Ես չգիտեմ՝ մինչև որոշում կայացնելը, նախարարաությունն անցել է այդ փուլերը, թե ոչ: Լավ կլիներ, որ նախ քննարկումը լիներ և նոր որոշում կայացվեր, քանի որ լավագույն որոշման հնարավոր է միայն այդ տարբերակով հասնել»:

Փորձագետը չբացառեց, որ որոշումը միակողմանի է եղել և հնարավոր է դեռ լինեն փոփոխություններ:

«Թե որքանով է սա լավագույն, ինչպես նաև ամենաարդյունավետ որոշումը՝ ցույց կտա ժամանակը: Ես շատ եմ ցանկանում, որ կրթության ոլորտում որոշումներ կայացնողները հասանելի լինեն և անընդհատ կապի մեջ լինեն սովորողների, սովորեցնողների և ծնողների հետ և դա իրականացնելու համար լինեն հարթակներ, որպեսզի մարդիկ կարողանան իրենց տեսակետը հայտնել»,-հավելեց Մխիթարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular