ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախարարն ինչո՞ւ մարտի սկզբին չէր համոզում վարչապետին, որ դադարեցնի քարոզարշավը և մնա տանը. Գեւորգ Գրիգորյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մեր հայրերին, մայրերին, պապիկներին և տատիկներին պաշտպնելու համար պետք է մնանք տանը... Այո՛, համամիտ եմ նախարարի այս կոչի հետ, բայց մի բան կա, որ ինձ համար մնում է անհասկանալի` մարտի սկզբին, երբ մեր երկրում արդեն կար կորոնավիրուսի հաստատված դեպք, ինչու նախարարը նման ջանասիրությամբ չէր համոզում վարչապետին, որ դադարեցնի կեղծ օրակարգի քարոզարշավը և մնա տանը, որպեսզի պաշտպանի, թեկուզ և իրենց ընտրած, բայց այս հարցում անմեղ ժողովրդին: Այս մասին այսօր՝ ապրիլի 27–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Բացատրությունը մեկն է` չգիտեր, որ կարող ենք հասնել այս իրավիճակին և հենց ինքը լինի այս իրավիճակի գլխավոր պատասխանատուն, չգիտեր որ այդքան մարդու կյանք և առողջություն կմնա իր խղճին... Չգիտեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Օբյեկտիվ պատճառների մեջ մտնում է վարակի նոր լինելը` նոր վարակների մասին քիչ են իմանում բոլորը:

Իսկ այ սուբյեկտիվ պատճառը այն է, որ սեփական էգոն` սեփական հանցավոր ինքնավստահությունը, ամեն ինչ իմանալու թվացյալ զգացողությունը և տեղեկատվության պակաս ունեցող ժողովրդին մոլորեցնելու իշխանական հնարավորությունը չկարողացավ մի կողմ դնել հանուն բնակչության առողջության և իր պաշտոնական առաքելության: Այստեղ է իրականությունը, այստեղ է պատճառը, որ մեր երկիրը այսօր գտնվում է այս իրավիճակում, այստեղ է մեղքի բաժինը և այստեղ է նաև լուծումը...

Այն ժամանակ էր պետք կոչեր անել, այլ ոչ թե հիմա, երբ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել և միայն տանը մնալով այլևս հարցը չի լուծվի...

Իսկ հիմա, երբ հնարավորություն է ընձեռնվել նվիրատվության և բյուջեի գումարները անվերահսկելի կերպով ծախսել (առանց որևէ դրական արդյունք արձանագրելու) ու դրա հետ մեկտեղ իր ապիկար աշխատանքի իրական պատկերը թաքցնել` պատսպռվել է «արտակարգ դրության» հետևում ու կոչեր է անում...

Մեկը չկա՞, որ հարցնի` բա էտ «ոչ այդքան վտանգավոր» վարակից ինչու՞ ես ուզում պաշտպանվել... մեկը չկա՞, որ հարցնի` բա որ պաշտպանում ես, ինչպե՞ս է ստացվում, որ օրական տասնյակներով նոր դեպքեր են գրանցվում... Հ.Գ. ես դեռ սպասում եմ արտակարգ դրության ավարտին... #մնացեք_առողջ»:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular