ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչը պետք է մեզ զբաղեցնի, եւ ո՞վ պետք է զբաղեցնի Լավրովին.«Ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ցանկացած ակտիվ կամ թեժ փուլում տարածքային զիջումների կամ փոխզիջումների խնդիրը դարձել է ամենաակտիվ շոշափվող թեմաներից մեկը, եւ ոչ միայն զարմանալի ոչ մի բան չկա այն հարցում, որ այսօր այդ խնդիրը եւս դարձել է ակտիվ քննարկումների առարկա, այլ միանգամայն սպասելի էր, որ հենց այդպես էլ կլինի:

Եվ այս իմաստով արդեն երեւի թե չարժե առանձնակի քննարկել, թե հատկապես ում նախաձեռնությամբ է խնդիրը հայտնվել օրակարգում, ով է գեներացրել ակտիվ քննարկումները՝ միջնորդնե՞րն են նրանք, թե՞ նրանցից մեկը, իսկ գուցե Հայաստանի իշխանությունները: Այս ամենը, ըստ էության, երկրորդական նշանակություն ունի գլխավոր խնդրի համեմատ՝ հասկանալ, թե որտեղ է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շահը, անվտանգությունը եւ ինչ է պահանջվում դրա համար:
Եվ այս տեսանկյունից, այն բանից հետո, երբ քառօրյա պատերազմի ընթացքում մոբիլիզացվեց գրեթե ամբողջ ազգը, հերոսաբար կռվեցին հայ զինվորները, կամավորները, հրամանատարները, իսկ նրանցից մի քանի տասնյակն էլ զոհեցին իրենց կյանքը, Հայաստանի շահն ու անվտանգությունը պահանջում են նախ՝ շտապ դադարեցնել տարածքների զիջման կամ փոխզիջման մասին խոսակցությունները: Դա է պահանջում անվտանգության հրամայականը, ինչպես նաեւ տարրական հարգանքը զոհերի հիշատակի հանդեպ:
Եվ ուրեմն՝ որքան բնական է, որ հարցը տարերայնորեն պետք է դառնար քննարկման առարկա, նույնքան բնական պետք է լինի այդ քննարկումները թողնելը: Մեծ հաշվով, այդ քննարկումները, ըստ էության, պատերազմի շարունակություն են, այսինքն՝ եթե քառօրյա պատերազմից հետո հայաստանյան հասարակության դիսկուրսը դա է, ուրեմն պատերազմը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ շարունակվում է: Այսօր չի կարող այլ դիսկուրս լինել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար, քան տնտեսական զարգացմանն ուղղված շուտափույթ քայլերի վերաբերյալ քննարկումները, պահանջները, գաղափարական, մտավոր գրոհները կառավարության վրա:
Քառօրյա պատերազմից հետո Հայաստանն այլ անելիք չունի՝ Լավրովը կգա, թե որեւէ մեկը, որեւէ բան կառաջարկեն, թե ոչ, Հայաստանն այլ անելիք չունի, Հայաստանը որեւէ մարտահրավեր կասեցնելու այլ տարբերակ չունի, քան զարգացման ամենաարագ ճանապարհների նախանշումն ու դրանցով հնարավորինս արագ եւ դինամիկ ընթացքը: Հետեւաբար՝ տարածքների խնդիրը ֆիզիկական կամ աշխարհագրական չէ, այդ խնդիրը բովանդակային է: Կա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բովանդակ տարածք, որը պահվում է, եթե այդ տարածքը զարգացող տարածք է, եւ որը չի պահվում, եթե այդ տարածքը զարգացող չէ՝ անկախ դրա աշխարհագրական կամ ֆիզիկական պատկանելությունից:
Տարածքի հանձնում է ամեն մի չբացված աշխատատեղը Հայաստանում, որ կարող էր բացվել, եթե չլիներ որեւէ մեկի մենաշնորհը, եթե չլիներ կոռուպցիան, եթե չլիներ օլիգոպոլիան, եթե լիներ ազատ եւ իրավապես պաշտպանված մրցակցություն: Սա է խնդիրը, եւ ուրեմն՝ Լավրովը կգա, կգնա, կգան ու կգնան այլք, գլխավոր հարցն այն է, թե ե՞րբ պետք է գա ու այլեւս չգնա մեր կյանքի որակը փոխելու համար անհրաժեշտ կամքը, խելքը, իսկ ոմանց մոտ, իհարկե, նաեւ խիղճը: Կամ ավելի շուտ՝ ե՞րբ ենք մենք՝ որպես հասարակություն, բերելու դա: Ահա հարցը, որ պետք է զբաղեցնի մեր միտքն ու ժամանակը քառօրյա պատերազմից հետո: Իսկ Լավրովին թող զբաղեցնի Նալբանդյանը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular