ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարկային տեսուչը առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունների արտահոսք է թույլ տվել. հարուցվել է քրեական գործ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Քաղաքացի Արմեն Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ անձը «Վայբեր» հեռահաղորդակցության համակարգի խմբերից մեկում հրապարակել է իրեն պատկանող ՍՊ ընկերությանը վերաբերող առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ համանման գործունեությամբ զբաղվող մեկ այլ ՍՊ ընկերության տնօրեն Սաթենիկ Հ.-ն, անձնական նկատառումներից ելնելով, դիմել է Արտաշատի հարկային տեսչության աշխատակից ընկերուհուն՝ խնդրելով իրեն տրամադրել Արմեն Պ.-ին պատկանող ՍՊ ընկերության հետ գործարքներ կատարած պատվիրատու կազմակերպությունների անվանումները:

Արտաշատի հարկային տեսչության աշխատակիցը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և առանց համապատասխան հիմքերի, հարկային մարմնի էլեկտրոնային համակարգից լուսանկարել է ընկերուհուն անհրաժեշտ տեղեկատվությունը, այն փոխանցել վերջինիս՝ էական վնաս պատճառելով Արմեն Պ.-ին պատկանող ՍՊ ընկերության օրինական շահերին:

Արդյունքում՝ «Վայբեր» հեռահաղորդակցության համակարգի խմբերից մեկում հասանելի են դարձել Արմեն Պ.-ին պատկանող ՍՊ ընկերությանը վերաբերող առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության տեղեկատվական և վերլուծական բաժնի նախկին հարկային տեսուչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular