ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ՏՏ ոլորտը կներկայացնի ռազմական նշանակության նոր անօդաչու թռչող սարքեր

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կներկայացնի ռազմական նշանակության նոր, առավել որակյալ սարքավորումներ: Այս մասին «ԴիջիԹեք» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսի ժամանակ նշեց անօդաչու թռչող սարքեր արտադրող առաջատար DJI ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Արմեն Սաֆարյանը:

«Եթե ներկայում եղած տեմպերով շարունակենք աշխատել, ապա առաջիկա տարիներին մենք կունենանք ռազմական նշանակության այնպիսի անօդաչու թռչող սարքեր, որոնք չեն զիջի իսրայելական արտադրությանը: Նշանակությունն էլ կլինի տարբեր' հարվածային, հետախուզական: Ապրիլյան պատերազմից հետո աշխատանքի տեմպին նոր թափ հաղորդվեց, մենք ունենք բարձրորակ մասնագետներ և կկարողանանք լուրջ հաջողությունների հասնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Արմեն Սաֆարյանը: Նրա տեղեկացմամբ, այսօր ընկերության անօդաչու թռչող սարքերը Պաշտպանության նախարարության կողմից թեստավորում են անցնում, հաջողության դեպքում, կարող են կիրառվել ռազմական ոլորտում:

«Olymp Engineering» հայկական կազմակերպությունն առանձին տաղավարով ներկայացրեց իր վերահաղորդիչ համակարգը: Կազմակերպության ներկայացուցիչ Օրբելի Սևոյանը, պարզաբանելով համակարգի նշանակությունը, նշեց, որ այն կօգնի հեռախոսային, ինտերնետային կապ ապահովել ցանկացած վայրում:

«Նախատեսված է այն տարածքների համար, որտեղ կապ չկա: Ահա այս համակարգն ունենալով, կարող ենք ապահովել հեռախոսակապ, ինտերնետ հասանելիություն ցանկացած վայրում: Համակարգի գործարկման համար էլ հեշտացված սպասարկում է անհրաժեշտ: Այն տարածքներում, որտեղ հոսանք չկա, համակարգը կարող է սնվել արևային էներգիայից և տեղեկատվությունն այս սարքի միջոցով հաղորդել համապատասխան վայր: Ռազմական տեսանկյունից այնքանով է կարևոր, որ գիտենք սահմանամերձ շրջաններում կապը վատ է աշխատում, սա տեղադրելով, հնարավոր է ամբողջ սահմանի երկայնքով կապ ապահովել»,-հավելեց Օրբելի Սևոյանը:

«ԴիջիԹեք» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին առանձին հարկ հատկացված էր տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական ծրագրեր իրականացնող ընկերություններին: Բավական ներկայանալի էր «Թումո»-ի տաղավարը, որը ներկայացնում էր թե իր շրջանավարտների, թե ներկայում սովորող երեխաների աշխատանքները: «Թումո»-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը նշեց, որ հաջողություններն ակնհայտ են:

«Այս տարի մենք որոշեցինք ցույց տալ մեր նախագծերն ու start-up-ները: Ներկայացրել ենք «Ելինգ» անիմացիոն ստուդիայի աշխատանքը: Այն հիմնել են մեր շրջանավարտները, որոնք ունեն աջակցություն «Թումո»-ի կողմից: Անիմացիոն ստուդիան արդեն ունի պատվերներ դրսից»,-ասաց Զառա Բուդաղյանը: Տաղավարում ներկայացված էր խաղերի ստեղծման start-up-ները:

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը ներկայացնող Միշա Մանուկյանն էլ ներկայացրեց այն գաղափարը, թե ինչպես կարելի է տանկի ընթացքը կառավարել, հեռվից, մեկ տեղից:

«Մեր թիմը ներկայացնում է հեռակառավարման տանկի գաղափարը: Այս տաղավարում ներկայացված է մակետը' փոքր տանկը, որը ներկայում հեռակառավարվում է հեռախոսով: Այս գաղափարը ռազմական ոլորտում կիրառելը կարևոր է, քանի որ տանկը կարող է ընթացքի մեջ լինել, կրակել, իր գործն անել, առանց ներսում որևէ մեկի գտնվելու: Այսինքն' այդ ամենն իրականցվում է հեռակառավարմամբ: Դա կօգնի խուսափել մարդկային զոհերից»,-ասա Միշա Մանուկյանը:

«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող 12-րդ ամենամյա «ԴիջիԹեք» միջազգային ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 2-ը: Այն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: ԴիջիԹեք 2016-ը համախմբել է 120-ից ավելի տեղական և միջազգային ընկերությունների: Այս տարի Հնդկաստանը հանդես է գալիս որպես ցուցահանդեսի գործընկեր երկիր և ներկայացված է կոնսոլիդացված տաղավարով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular