ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարակը հասավ Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանական կենտրոն. Աշխատակիցներն ընդվզում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ նոր կորոնավիրուսի վարակն հասել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոն: Վարակակիրը տևական բուժում ստացող հիվանդներից մեկն է, վերջին երեք օրը նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, ու միայն այսօր է պարզվել, որ ծանր վիճակում գտնվող հիվանդը այս ամբողջ ընթացքում անուղղակիորեն դարձել է բուժկնետրոնում վարակի օջախ: Դեպքի բացահայտումից հետո հիվանդանոցի ղեկավարությունը հրատապ կերպով բաժանմունքներում ժողով է հրավիրել, հանձնարարականների ու քննարկումների մասին, YerevanToday-ի աղբյուրը չմանրամասնեց: Միակ տեղեկատվություն այն է, որ տագնապ կա բուժկնետրոնում, հիվանդները գիտակցում են, որ վտանգված է իրենցից յուրաքանչյուրի կայնքը, ուռուցքային հիվանդություններով մարդիկ ամենից թույլ իմունիտետը ունեն, իսկ  բուժանձնակազմում խուճապային տրամադրություններ են:

Մասնագետներն ընդվզել են, ոմանք հրաժարվել են վաղվանից գալ աշխատանքի, մի քանիսն էլ բողոքել են թե ինչու պիտի Առողջապահության նախարարույթունը գոնե մեկ-երկու անգամ չթեստավորեր ուռուցքաբանականի բուժանձնակազմին, չէ՞ որ ամենաթոււյլ իմունիտետ ունեցող հիվանդների հետ են առնչվում, իսկ «Աստղիկ» բկ-ում Սամվել Ալեքսանյանն իր հաշվին երեք օրը մեկ թեստավորում է բկ-ի ահռելի աշխատակազմին:

Քիմիաթերապիայի բաժանմունքի բժիշկներն են դժգոհել են, որ իրենց ապահովագրված չեն զգում, սանիտարների մի մասը, ըստ աղբյուրի, հրաժարվում է աշխատել, հայտարարել են, որ պատրաստ չեն կոպեկների դիմաց ամեն օր վարակի օջախ մտնել ու վտանգել իրենց ընտանիքների առողջությունը:

Այս ամբողջ տեղեկատվությունը  պաշտոնապես հերքող կողմ չգտնվեց,  Ոռուցքաբանական կենտրոնի մամուլի պատասխանատու Անահիտ Սարգսյանը YerevanToday-ի հետ զրույցում խուսափեց մեկնաբանություն տալ, փոխարենը առաջարկեց դիմել  Առողջապահության նախարարություն,  իսկ նախարարության լրատվական ծառյությունից  չհերքելով մեր տեղեկատվությունը՝  վերացական պատասխան հնչեցրին. «Բազմաթիվ հիվանդանոցներում  լինում են կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքեր, որին հաջորդում է հակահամաճարակաբանական գործողոթյունները՝ մեկուսացում, բուժում և այլն: Ինչ վերաբերում է բուժհիմնարկներին, ապա վերջիններիս կազմակերպում են իրենց բնականոն աշխատանքը»:

Սյուզի Բադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular