ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանեցյանը ճիշտ էր. կորոնավիրուսն ավելի ցցուն դարձրեց Փաշինյանի կառավարության անճարությունը. «Իրատես»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իրատե» թերթը գրել է, որ կորոնավարակը ավելի ցցուն դարձրեց  «նոր Հայաստանի» իշխանությունների իրականությունից կտրվածությունն ու բացարձակ անճարակությունը՝ ռեալ թայմ կառավարման մեջ:

«Վաղուց նորություն չէ, որ քաղաքականությունը ոչ միայն ձևավորվում, այլև իրականացվում է սոցցանցերում գրառումների և ուղիղ եթերների՝ լայվերի ռեժիմով՝ իջեցվելով ոչ միայն պարզունակության, այլև գռեհկության աննախադեպ աստիճանի: Ցավոք, դա ոչ միայն սովորական է դարձել, այլև պահանջարկված որոշակի շրջանակներում, որ հավակնում են իրենց ներկայացնելու միակ հայրենասերներ: Այդ մակարդակին դիվանագիտությունն իջեցնելու փորձերը արդեն ցույց են տալիս իրենց հետևանքները: Հայաստանի ու Արցախի անվտանգությունը չի կարող ստատուս-քոմենտ-լայք տիրույթում դիտարկվել: Իշխանության մեջ սակավաթիվ ողջամիտ ու մտածող մարդիկ պարտավոր են դա բարձրաձայնել: Եվ ոչ միայն նրանք:

Ներքին ու արտաքին քաղաքականության մեջ դադարի մասին առաջինը խոսել է ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը՝ կոչ անելով կշռադատված ու հավասարակշռված քայլերի անհրաժեշտության մասին մտածել: Թեպետ պատասխանը եղավ նրա հրաժարականը, բայց սա այն դեպքն էր, որ վերջը նոր սկիզբ է դառնում: Պատահական չէր, որ Արթուր Վանեցյանը որոշեց քաղաքականություն մտնել՝ ստեղծելով կուսակցություն, որի համագումարը արդեն կարող էր հրավիրված լինել, եթե կորոնավարակը չխանգարեր: Նա միանգամայն իրավացիորեն ու փաստարկված ասում էր, որ իշխանության որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, ընթացիկը մնայունից չտարբերելու գործելաոճը ոչ միայն պետականաշինության տրամաբանության մեջ չեն տեղավորվում, այլև սպառնալիք են պետությանը՝ անվտանգության տեսանկյունից:

Ակնհայտ է, որ այսօր հայ հասարակությունն ու քաղաքական ասպարեզը կարիք ունեն նոր ու սթափ ուժի, որը չի գալիս անցյալից և խնդիր է դնում հավասարակշիռ ու արդյունավետ, կյանքից չկտրված քաղաքականությունը օրակարգ վերադարձնելը, որը կարող է և պատրաստ է ստանձնել պատասխանատվություն:

Մեծ քաղաքականություն մտնելու իր առաջին հայտարարությունից հետո Արթուր Վանեցյանն արդեն հավակնում է ներքաղաքական լուրջ բևեռ դառնալու. աստիճանաբար նրա շուրջը հավաքվում են մտածող մարդիկ, որ բոլոր հնարավորություններն ունեն հանրության մտածող հատվածին ներկայանալու իբրև ուժեղ և պատասխանատու քաղաքական նոր թիմ՝ իրենց ծրագրերով ու այդ ծրագրերի իրականացման ռեալ հնարավորություններով»,-գրել է թերթը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular