ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՍՀ նախարարության աշխատակիցներին 20 ամսում 1 մլն դոլարից ավելի պարգեւավճար է տրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2018թ․ մայիսից մինչեւ 2019թ․ վերջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներին տրվել է 1 մլն դոլարից ավելի պարգեւավճար։

 Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զ. Բաթոյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել նախարարության աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը:

Ըստ ստացված գրավոր պատասխանի՝  «նշված շրջանում ՀՀ ԱՍՀ նախարարության աշխատակազմի մասով նշված շրջանում պարգևավճարները տրվել են 3 հոդվածներով, ըստ այդմ՝ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով՝ 210.931.1 հազար դրամ, «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով՝ 210.715.7 հազար դրամ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ 64.925.0 հազար դրամ»։

Ներկայացված տվյալները չեն ներառում Զբաղվածության գործակալության և ԲՍՓ գործակալության տվյալները։

Հանրագումարում, փաստորեն, շուրջ 20 ամսում նախարարության աշխատակիցներին 3 հոդվածներով վճարվել է 486.571.800 ՀՀ դրամ (շուրջ $ 1.018.000):

Կայքը գրում է, որ ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի որոշմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատողների առավելագույն թիվը 700 է:

«Նախարարությունը կից տրամադրել է ՔԾ ղեկավար պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների՝ 2019 թ. ապրիլ-սեպտեմբեր ամիսների պարգևավճարների վերաբերյալ տեղեկանք, ըստ որի՝ մայիս ամսին նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալն ստացել է 402,793.00 դրամ աշխատավարձ և 370,569.00 դրամ պարգևավճար, Աշխատանքի և զբաղվածության վարչության պետը՝ 331,361.00 դրամ աշխատավարձ և 304,852.00 դրամ պարգևավճար, Սոցիալական աջակցության վարչության պետը՝ 353,618.00 դրամ աշխատավարձ և 304,111.00 դրամ պարգևավճար, Վերլուծության և մոնիթորինգի վարչության պետը՝ 365,093.00 դրամ աշխատավարձ և 365,093.00 դրամ պարգևավճար, Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետը՝ 363,770.00 դրամ աշխատավարձ և 310,858.00 դրամ պարգևավճար, Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետը՝ 377,659.00 դրամ աշխատավարձ և 354,999.00 դրամ պարգևավճար, Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետը՝ 342,605.00 դրամ աշխատավարձ և 274,084.00 դրամ պարգևավճար, Կենսաթոշակային ապահովության վարչության պետը՝ 365,093.00 դրամ աշխատավարձ և 365,093.00 դրամ պարգևավճար, Քարտուղարության պետը՝ 365,093.00 դրամ աշխատավարձ և 365,093.00 դրամ պարգևավճար, Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության պետը՝ 353,849.00 դրամ աշխատավարձ և 339,695.00 դրամ պարգևավճար։

Հանրագումարում՝ մայիս ամսին նշված պաշտոնյաներին տրվել է 3,620,934.00 դրամ աշխատավարձ և 3,354,447.00 դրամ պարգևավճար, իսկ ապրիլ-սեպտեմբերի համար այդ նույն թվերը կազմում են 17,497,723.00 դրամ աշխատավարձ և 16,070,069.00 դրամ պարգևավճար»։

«Ստացվում է, որ առնվազն ղեկավար պաշտոններ զբաղեցնող քաղծառայողները յուրաքանչյուր ամիս ստանում են գրեթե աշխատավարձի չափով պարգևավճար, իսկ որոշ պաշտոնյաների դեպքերում, ինչպես տեսանք վերևում, տվյալ ամսվա աշխատավարձը և ստացված պարգևավճարը բացարձակ թվով համընկնում են»։

Կայքը հանգել է եզրակացության, որ նախարարության ղեկավար պաշտոնյաների պարգևավճարները հատկացվում են անկախ նրանց նվաճումներից, գրանցած բարձր  արդյունքներից, պետությանը կամ հասարակությանը տված օգուտի չափից և այլն։

«Այսինքն՝ պարգևավճարները, միևնույն է, տրվում են բոլոր դեպքերում և ոչ այլ ինչ են, քան աշխատավարձի մաս, և արդո՞ք ազնիվ չէր լինի ասել, որ տվյալ պաշտոնյաների աշխատավարձը ոչ թե, օրինակ 402,793.00 դրամ է, այլ՝ 773,362.00 դրամ և այսպես՝ բոլորի պարագայում։

Պետք է փաստել՝ այս նույն «արդարության» կամ «յուրաքանչյուր ամիս աշխատավարձին գրեթե հավասարաչափ պարգևավճար ստանալու» սկզբունքը, բնականաբար, չի կիրառվում նախարարության առավել ցածր օղակների (ոչ ղեկավար պաշտոններ զբաղեցնող) աշխատակիցների հանդեպ։ Այնինչ, շատ դեպքերում և չգրված օրենքի համաձայն՝ աշխատանքի հիմնական ծանրությունն ընկած է լինում սովորական աշխատակցի վրա, իսկ ղեկավարներն ու պետերն այս դեպքերում «կնիք դնողներ» են», գրել է Yerkir.am-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular