ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակնկալում եմ՝ սա կարդալուց հետո կդադարի աղաղակել սոցցանցերում. կինոռեժիսորը՝ Արմեն Ամիրյանի հայտարարության մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքայն էջում անդրադարձել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հայտարարությանը,  համաձայն որի՝ դատական հայցով դիմել է դատարան:

 Հովհաննես Գալստյանի պատասխանը մշակույթի նախկին նախարարին ներկայացնում ենք ստորև:

«Արմենի՝ ֆեյսբուքյան հերթական հուզառատ գրառմանն ի պատասխան՝ մեջբերում եմ N քրեական գործը վարող քննիչի ՈՐՈՇՈՒՄ-ից մի հատված, որը հուսամ «արևի շողի նման» կպարզեցնի պաշտոնաթող նախարարի միտքը.

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանի հաղորդման հիման վրա ՀՀ ՔԿ N բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի N հոդվածի, N մասի N կետով հարուցվել և քննվել է թիվ N քրեական գործը։

 -Նախաքննության ընթացքում Շ․ Միրզախանյանը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ հայտնելով կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի կողմից «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկարահանման համար տրամադրված պետական աջակցության գումարից 5.000.000 ՀՀ դրամ հափշտակելու վերաբերյալ տվյալներ։

 -Չարաշահումներ կատարելու վերաբերյալ տեղեկությունները ստուգելու եւ քրեական գործ հարուցելու բավարար հիմքերի ակնկալում եմ, որ սա կարդալուց հետո պաշտոնաթող նախարարը կդադարի աղաղակել սոցցանցերում, կներկայանա ՀՔԾ և պարզաբանումներ կտա իրեն մեղսագրվող պաշտոնական դիրքի չարաշահման մասով, որից հետո կհատուցի ֆիլմին հասցրած ամբողջ գույքային վնասը։

 -Նկատի ունենալով, որ քրեական օրենսգրքով չթույլատրված արաքի կատարմամբ Հովհաննես Գալստյանին պատճառվել է գույքային վնաս, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի N-րդ հոդված պահանջներով՝ ՈՐՈՇԵՑԻ վարույթում քննվող N քրեական գործով Հովհաննես Գալստյանին ճանաչել տուժող․․․»:

 Ակնկալում եմ, որ սա կարդալուց հետո պաշտոնաթող նախարարը կդադարի աղաղակել սոցցանցերում, կներկայանա ՀՔԾ և պարզաբանումներ կտա իրեն մեղսագրվող պաշտոնական դիրքի չարաշահման մասով, որից հետո կհատուցի ֆիլմին հասցրած ամբողջ գույքային վնասը։

 Ինչ մնում է իմ դեմ դատարան դիմելուն, ինչպես ասում են՝ իմա՞ստը, եթե ՀՔԾ-ն արդեն վարույթ է ընդունել քրեական գործը։ Բայց փորձի՛ր։ Ես ինքս կապահովեմ այդ դատական գործի առավելագույն հրապարակայնությունը։

 Հ. Գ․ Հարգելի՛ լրագրողներ, հուսամ այս նուրբ, բայց արդեն հանգուցալուծմանը շատ մոտ գործով, այսուհետ կներկայացնենք երկու կողմերի մեկնաբանությունները, ոչ թե կբավարարվեք մերկապարանոց ֆեյսբուքյան գրառումները տարածելով։

Շնորհակալություն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular